ՀԱՅԵՐԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՔԵՍԱՊ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Արխիվ 12-16ՀԱՅԵՐԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՔԵՍԱՊ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
«Syrianperspective» լրատվական գործակալության, սիրիական բանակն արդեն հայաբնակ Քեսապ քաղաքում է ու ահաբեկիչներից ազատագրում է հայաբնակ կենտրոնը:
Ըստ աղբյուրի սիրիական բանակն այժմ Քեսապում է ու ահաբեկիչներին հերթով շպրտում է դեպի Ալ Սամրաա: Սիրիական բանակի կատաղի գրոհները դաշտային հրամանատարության կողմից թույլատրվեցին միայն այն բանից հետո, ինչ Քեսապի բնակիչները հայտարարեցին, որ նրանք ցանկանում են քաղաքից ահաբեկիչներին դուրս շպրտել «նույնիսկ քաղաքը հողին հավասարեցնելու գնով»:
Այս հայտարարությունից հետո օդային ուժերը սկսեցին ահաբեկիչների ոչնչացման գործընթացը: Կանխատեսվում է, որ Ալ Սամրաան եւս կմաքրվի հաջորդ 72 ժամերի ընթացքում: Հայերին էլ կոչ են անում ասելով. «Պատրաստվեք Քեսապ վերադառնալուն»:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

