ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. ՞ՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ՞
Արխիվ 12-16ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. ՞ՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ՞
Այսօր Հայաստանում Գերմանիայի դեսպանն հայտարարել է, որ որ Հայաստանը դեռևս կարող է Եվրամիության հետ ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը` նույնիսկ Մաքսային միություն մուտք գործելուց հետո: Ըստ դեսպանի, Հայաստանի եւ Եվրամիության միջեւ փաստաթուղթը հավանաբար այլ անուն կունենա, քանի որ Ասոցացման համաձայնագիրը գործակցության այլ շրջանակի է վերաբերում: Ըստ Ռայներ Մորելի.
- Երկու երկրների համար քաղաքական ու տնտեսական մասերն առանձին են: Ուստի շատ կցանկանայինք վերականգնել Հայաստանի հետ բանակցությունները: Նոր փաստաթուղթ ստորագրելը մեր ցանկությունն է գերմանական կողմից եւ կարծում եմ նաեւ եվրոպական կողմից: Մենք կստորագրենք փաստաթուղթ, սակայն պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի այդ փաստաթուղթը:

