ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Արխիվ 12-16ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Այսօր Ազգային ժողովում տեղի կունենա արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի հաշվիչ հանձնաժողվին վերաբերող հարցերը, ըստ որի վաղն էլ կկայանա ԱԺ նախագահի եւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի քվեարկությունները, Գալուստ Սահակյանի եւ Հովհաննես Սահակյանի թեկնածություններով: Հավանաբար հարցն առնչվում է նրան, որ ներկայումս ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի 11 անդամներից նշանակված են միայն վեցը, որից մեկը ՕԵԿ-ից եւ հինգը ՀՀԿ-ից, իսկ մնացած խմբակցությունները չեն ներկայացրել իրենց ներկայացուցիչներին: Սակայն ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալու կապակցությամբ ստացվում է այնպես, որ իշխանությունը, ի դեմս ՀՀԿ-ի, հանձնաժողովում ունի փոքրամասնություն եւ ՕԵԿ-ի չմասնակցելու կամ դեմ քվեարկելու պարագայում չի կարող ընդունվել որեւէ որոշում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

