ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՄԻԱԿ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՕԵԿՆ-Ն Է ԼԻՆԵԼՈՒ
Արխիվ 12-16ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՄԻԱԿ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՕԵԿՆ-Ն Է ԼԻՆԵԼՈՒ
Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Օրը սկսվեց բարի լուրերով, ինչպես ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հայտարարելով, որ այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի ծննդյան օրն է, այնուհետ ներկայացրեց մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Չդիմանալով բարի օրվա սկսվելուն, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, մինչ կանցներ քվեարկությունների, ի լու ամենքի հայտարարեց, որ այսուհետ նրանց խմակցությունը համարվում է ընդդիմադիր: Այս խոսքերից անչափ հուզվեց եւ ոգեւվորվեց միայն ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ մի ծափ մի խնդություն տիրեց պատգամավորի մոտ մի քանի վայրկյան՝ ընդդիմադիր նոր համախոհներ ունենալու առիթով:
Այնուհետ, երբ քվեարկության դրվեցին մի քանի օրենքներ ՕԵԿ-ը դրանցից որոշներին արդեն իսկ դեմ քվեարկեց ցույց տալով իր ընդդիմադիր լինելն ու նեղացվածությունը նախկին գործընկերներից:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

