ԿԱՅԱՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԿԱՅԱՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ


Վերջերս Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ "Հայ խոհարարական  ավանդույթների զարգացման և պահպանման" ՀԿ-ի և Աբովյանի քաղաքապետարանի համատեղ ուժերով կազմակերպած  Ձկան մրցույթ-փառատոնը:

Իսկական տոն էր Աբովյանի ու աբովյանցու համար. ազգային երգ ու պար, գեղարվեստական գործերի ցուցադրություն, ձկնեղենի բազմաթիվ ու բազմազան տեսակներ՝ իշխանից մինչև ոսկե ձկնիկ՝ իհարկե եփած տեսքով, նոր ու հետաքրքիր բաղադրատոմսեր, համեղ տրամադրություն:

"Մեր հերթական համեղ միջոցառումը նպատակ ունի ի հայտ բերելու ձկան պատրաստման նորագույն եղանակներ, նպաստել Հայաստանը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելուն, ուրախացնել ժողովրդին և կազմակերպել ավագանու ու շինականի հանդիպումը, որը, միգուցե, նոր մտքերի ու նախագծերի առիթ հանդիսանա:  Ձկան մասը մեր ազգային խոհանոցում թերզարգացած է, այս փառատոնը կօգնի նաև նոր բաղադրատոմսերի ի հայտ գալուն. մտադիր ենք տպագրելու է մի փոքրիկ աշխատություն՝ մրցույթում ներկայացված բոլոր ճաշատեսակների բաղադրատոմսերով, որը օգտակար կլինի և՛ տնային տնտեսուհիների, և՛ հանրային սննդի օբյեկտների համար, ի վերջո, խոհանոցը զարգանում է հենց այդ կետերից",- "Իրավունք"-ի հետ զրույցում նշեց "Հայ խոհարարական  ավանդույթների զարգացման և պահպանման" ՀԿ-ի նախագահ ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԸ:

Իսկ թե պատահակա՞ն էր արդյոք Սուրբ զատիկ-Ձկան փառատոն հանդիպումը, թե ոչ, խոհարարը պարզաբանեց, որ դա, միգուցե, Բարձրյալի նախախնամությունն էր, քանզի հենց այդ օրը փառատոնն անցկացնելու հատուկ նպատակայնություն չի եղել:

"Հայերս իսկապես հպարտանալու շատ առիթներ ունենք, դա ապացուցվեց նաև ժյուրիին բավականին բարդ ընտրության առաջ կանգնեցնելով. ճաշատեսակների համեղ ու բազմազան մրցակցությունն էր ծավալվել", - ասաց պրն. ՄԱՄՈՒԼՅԱՆՆ ու ներկայացրեց հաղթողների անունները:

2014 թ., քաղաք Աբովյան, Ձկան փառատոն՝ անվանակարգերում հաղթողները 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի համար պարգևատրվեցին համապատասխանաբար բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներով, և արդյունքում ոչ մի մասնակից, կազմակերպություն, թիմ  ձեռնունայն չհեռացավ, պարգևատրվեցին նույնիսկ ժյուրիի անդամները՝ "Լավագույն թիմ", Աբովյանի քաղաքապետարանը՝ "Լավագույն հովանավորչական դրսևորում" և միջոցառման հաղորդավար Ժակը՝ "Լավագույն նորամուտ" տիտողոսներով:

Ամենայն հավանականությամբ Ձկան փառատոնը կդառնա ամենամյա, ու Աբովյանն էլ կնշվի որպես ձկան փառատոնի վայր:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում