ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
World Press Photo հեղինակավոր լուսանկարչական մրցանակբաշխության ժամանակ, 53 նկարներ` 25 տարբեր երկրներից ստեցել են մրցույթի խորհրդանշական արձանիկները: Այս տարի գլխավոր մրցանակակիրը ամերիկացի Ջոն Ստենմեյրն է:Նա իր լուսանկարները ստեղծել է National Geographic ամսագրի համար: Այդ լուսանկարներում կարելի է տեսնել աֆրիկյան միգրանտներին լուսնի լույսի ներքո: Նրանք իրենց ձեռքերում ունեն բջջային հեռախոսներ և փորձում են գտնել ազդանշան, որպեսի կապվեն Սոմալիում գտնվող իրենց հարազատների հետ:
Մրցույթի ժյուրիի անդամներից մեկի` Սյուզան Լինֆիլդի խոսքով, լուսանկարը ցույց է տալիս ավելին, քան որևէ ֆիլմ կամ գիրք: Այն ստիպում է շատ երևութների շուրջ մտորել: «Լուսանկարը շոշափում է այնպիսի թեմա, ինչպիսն է` գլոբալիզացիան, հուսահատությունը, մենությունը, աղքատությունը, միգրացիան, մարդասիրությունը: Առաջին հայացքից թվում է, թե լուսանկարում պատկերված է ռոմանտիկա, սակայն լուսանկարն անդրադառնում է այն խնդիրներին, որոնք այսօր կան աշխարհում»,-ասել է Լինֆիլդին:
Մեկ տարվա ընթացքում բոլոր լուսանկարները կշրջեն աշխարհի 45 երկրների 100 քաղաքներով, որի շրջանակներում առաջին ցուցահանդեսը բացվել է Ամստերդամում` ապրիլի 18-ին: World Press Photo-ն աշխարհի հեղինակավոր լուսանկարչական մրցույթներից մեկն է: 1955 թվականից սկսած լավագույն լուսանարին տրվում է մրցանակ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

