ԿԱՐՄԻ ԲԼՈՒՐ ՀՆԱՎԱՅՐՈՒՄ ՁԳՁԳՎՈՒՄ Է ՊԵՂՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԵՐԸ

Արխիվ 12-16

ԿԱՐՄԻ ԲԼՈՒՐ ՀՆԱՎԱՅՐՈՒՄ ՁԳՁԳՎՈՒՄ Է ՊԵՂՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԵՐԸ

 

Կարմիր Բլուր հնավայրը հնագիտական ամենահին հուշարձաններից է` Վանի թագավորության խոշարագույն կենտրոններից մեկը: Հնավայրի պեղումների աշխատանքները մեկնարկել են դեռևս 1930-ական թվականներին` Էրմիտաժի և ՀՀ հնագետների ջանքերով: Որոշ ժամանակ անց, հնավայրը համարվեց արգելոց-թանգարան, սակայն տարիների ընթացքում այնտեղ կուտակվել է շինանյութի աղբ: Հնավայրի տարածքով նախագծված է անցկացնել Արգավանդ -Շիրակ 700 մետրանոց ճանապարհ, ինչն էլ առիթ հանդիսացավ հնավայրում վերսկսել պեղումները: «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Կարմի Բլուր հնավայրում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանի խոսքով` պեղումների արդյունքում հայտնաբերվել են դամբարանադաշտեր, որոնք հսկայական տեղեկություններ են պարունակում: Ըստ նրա, եթե չլիներ ճանապարհի հարցը, հնարավոր է ոչնչացվեր դամբարանադաշտը: Մանավանդ այն դեպքում, երբ օրեցօր ընդլայնվում է գերեզմանատան տարածքը:

Մինչև այժմ բացվել և ուսումնասիրվել է մոտավորապես 30 դամբարան. «Հնավայրի արհեստների, ճարտարապետության մասին կան մազմաթիվ տեղեկություններ, սակայն հայտնի չի եղել, թե ովքեր են այստեղ բնակվել: Ահա այդ դամբարանադաշտի ուսումնասիրությունը մեզ հույս է ներշնչում, որ մենք կարող ենք ասել, թե ովքեր են եղել Կարմի Բլուրի բնակիչները: Հայտնաբերված դամբարանադաշտը թվագրվում է Ք.ա. 7-5-րդ դարերին և դրանք անմիջապես պատկանում են Կարմիր Բլուր քաղաքին»,-նշեց ՀԱԿՈԲ ՍԻՄՈՆՅԱՆԸ, միաժամանակ ընդգծելով, որ հնագիտական տեսանկյունից` դամբարանադաշտը փրկված է համարվում, քանի որ բարձր մակարդակով այժմ և առաջիկայում կուսումնասիրվի այն: Կհանվեն կարևոր տեղեկությունները և կմնան միայն բացված փոսերը, որոնց վրայով էլ կանցնի նախագծած ճանապարհը: «Չկարծեք, որ չեն եղել մարդիկ ովքեր դեմ չեն եղել պեղումներին, ովքեր ասել են, որ պեղումները թանգ հաճույք է `պետք չէ սկսել և այլն: Բարեբախտաբար, այս անգամ հաղթեց սթափ միտքը, մեր մշակույթի նկատմամբ հարգանքը, ինչի արդյունքում էլ կայացվեց որոշում` մինչև չպեղվի ամբողջ տարածքը` ճանապարհը չի կառուցվելու: Պետք չէ ոչ մի արժեք կորցնել»,-փաստեց Հ. Սիմոնյանը:

Այնուամենայնիվ, նա մտահոգվում է, քանի որ այս տարի դեռ պեղման աշխատանքները չեն սկսվել, երբ դրա համար եղանակը բարենապաստ է` հողը խոնավ է և հեշտ է քանդվում: Իսկ հետագայում էլ` հնարավոր է ճանապարհաշինարարները միշտ շտապեցնեն ուսումնասիրողներին և սրանով խանգարեն պեղումներին: Կարմիր Բլուրի հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ արժեքավոր գտածոներ, որոնք վերականգնվել են, դրանց մեջ Հակոբ Սիմոնյանը առանձնացրեց բրոնզե ուսագոտին, որը բացառիկ է իր արժեքով: Ուսագոտու վրա մի քանի տեղերում դեռևս պահպանված կարկատաները ենթադրում են, որ այն արժեքավոր է եղել նաև նախկինում, ուստի այն քայքայվելուց հետո անընդհատ վերանորոգել են:

Նշենք, որ Կարմիր Բլուր հնավայրից հայտնաբերված գտածոները ցուցադրվում են Երևանի քաղաքապետարանի Պատմության թանգարանում`«Պատմության հետքերով» խորագրի ներքո: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 30-ը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում