ՆՈՐ ՖԻԼՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՆՈՐ ՖԻԼՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԻՆ նվիրված կնկարահանվի «ՎԼԱԴԻՄԻ ՄՍՐՅԱՆ ԱՐՏԻՍՏԻ ԿՅԱՆՔԸ» ֆիլմը, որը հայ հանդիսատեսի դատին կհանձնվի հուլիս-օգոստո ամիսներին: Ֆիլմի նկարահանման աշխատանքերը սկսվել են մոտ մեկ տարի առաջ, ստեղծագործական անձնակազմում ընդգրկված են ռեժիսոր ԱՐԱՄ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ, դերասանի որդին` ԱՐՄԱՆ ՄՍՐՅԱՆԸ, պրոդյուսեր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ և ստեղծագործական խմբին օգնող այլ անձինք: Ֆիլմի պրոդյուսեր Հովհաննես Գրիգորյանի խոսքով` 30-40 րոպեանոց ֆիլմում ներկայացված է ոչ միայն Վլադիմիր Մսրյան դերասանն, այլև քաղաքացին: «Ֆիլմում մեծ դերասանի գործընկերների գնահատականերն են, հիշողությունները, Մսրյանի հարցազրույցներն են, որոնք երբևէ չենք տեսել: Փորձում ենք ներկայացնել մինչ օրս անհայտ Վլադիմիր Մսրյանին: Դերասանի որդին նույնպես ունի բավականին նյութեր, որոնք առաջին անգամ կներկայացվեն ֆիլմում»,-նշեց պրոդյուսերը և միաժամանակ ընդգծեց, որ ֆիլմը ավարտելուց հետո նպատակ ունեն կազմակերպել ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Մսրյանի լուսանկարները և նրա այն դիմանկարները, որոնք արել են հայտնի նկարիչները: «Այդ լուսանկարները և դիմանկարները բավականին շատ են, բոլոր նկարիչներն էլ փորձել են տաղանդավոր հային անմահացնել իրենց նկարներում»,-ավելացրեց Հ. Գրիգորյանը:

Ֆիլմի նկարհանմաը աջակցել է «Հայ» կինոստուդիան և Երևանի քաղաքապետարանը, ինչպես Գրիգորյանն է փաստում` ֆիլմի բյուջեն այդքան էլ մեծ չէ և դժվար է նման գումարով նկարահանել ֆիլմ` մեծ արվեստագետի մասին, սակայն փորձում են ստանալ գեղեցիկ ֆիլմ: Ֆիլմի նկարահանման պահանջները շատ են եղել, քանի որ դրանք պետք է տեղի ունենային նաև այն վայրերում որտեղ նկարահանվել է Մսրյանը, ընդհուպ մինչև Պետերբուրգ: Ստեղծագործական անձնակազմն առայժմ բավարարվել է միայն Հայաստանում ընթացող նկարահանումներով, շուտով նկարահանումներ կսկսվեն նաև Ալավերդիում: Ըստ Ֆիլմի պրոդյուսերի, մշակութային այս նախաձեռնությունը` ֆիլմեր նվիրված հայ մեծերին շարունակական է լինելու և այս ֆիլմի ավարտից անմիջապես հետո կնարահանվեն մյուս մեծանուն դերասանների մասին ֆիլմեր:

ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» պետական շքանշանի ասպետ Վլադիմի Մսրյանը ծնվել է 1938 թվականի մարտի 12-ին Օրջոնիկիձեում(Վլադիկավկազ): 1961թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1961-67թթ, որպես դերասան, աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: 1970թ-ից աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Թատերական գործունեության ընթացքում մարմնավորել է հայ և համաշխարհային գրականության մի քանի տասնյակ գլխավոր հերոսների: Նրա կերտած դրերից են Համլետ` Շեքսպիրի «Համլետ», Ալեքսեյ` Դոստոևսկու «Խաղամոլը», Հերոստրատ` Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Միհրդատ Պոնտացի` Զեյթունցյանի «Աստվածների կանչը», Վոյնիցկի` Չեխովի «Քեռի Վանյա» և այլն: 1972թ-ից նկարահանվել է կինոյում` «Վերադարձ», «Պագանինի», «Պտտահողմ», «Լռության սիմֆոնիա» և այլն: 1987թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում