ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «ԳԵՂԵՑԻԿԸ» ՀԵՇՏ ՉԸՆԿԱԼՎԵՑ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԿՈՂՄԻՑ

Արխիվ 12-16

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «ԳԵՂԵՑԻԿԸ» ՀԵՇՏ ՉԸՆԿԱԼՎԵՑ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԿՈՂՄԻՑ

 

Երեկ մեկնարկեց «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնը Բրիտանիայից ժամանած հանրահայտ դերասան Փեթար Միլուշեւսկու՝ «Beautifull» («Գեղեցիկը») մոնոներկայացմամբ:  Հենց դերասանի գրած տեքստի հիման վրա ստեղծված ներկայացումը խիստ վիզուալ ու ֆիզիկական, պոստ-մոդերնիստական ու պոստ-Բրեխտյան թատրոնից վերցրած մի հատված է, որը ժամանակակից վերաբերմունք է գեղեցկության հանդեպ փոխաբերական ու սիմվոլիկ եղանակով: «Գեղեցիկը» միայնակ, բազմաչափ կերպար է, որը մեկ վախ է սփռում, մեկ մելանխոլիկ է, բայց չի հիասթափվում: Եվ այս մոնոներկայացմամբ դերասանը կարծես հանդիսատեսին հարց է ուղղում` իսկ ի՞նչն է ստիպում  անձին փոփոխվել ու դառնալ ավելի գեղեցիկ:

Սակայն, պետք է նշենք, որ, կարծես, հայ հանդիսատեսը այդքան էլ հեշտ չընկալեց բրիտանական գեղեցկության յուրատեսակ մեկնաբանությունը: Միեւնույն ժամանակ կարող ենք նշել մեկ կարեւոր փաստ. բրիտանացի դերասանն այնպիսի մարմնի պլաստիկա ցույց տվեց բեմում, որ դժվար թե հայաստանյան մեծ մասամբ կլորիկ որովայնով տղամարդ դերասանները կկարողանային նման ճկունություն ու խաղ ցուցադրել: Բայց, այդուհանդերձ, Փեթարի հերոսը, կարծես, մարտյան եղանակ լիներ, սա, իհարկե, փոխաբերական իմաստով. մեկ լալիս էր, մեկ ժպտում, մեկ էլ հանկարծ իրեն պատեպատ տալիս` փորձելով գտնել գեղեցիկի սահմանը:

Ի դեպ, ՓԵԹԱՐ ՄԻԼՈՒՇԵՎՍԿԻՆ լրագրողների հետ զրույցում նշեց, թե երջանիկ է, որ բավականին սարսափելի թռիչքից հետո վերջապես ժամանել է Երեւան. «Երեկ բավականին լավ օր անցկացրեցի: Երեւանում շատ հրաշալի եղանակ էր: Իսկապես հրաշալի մթնոլորտ է, ինձ այստեղ  դուր է գալիս»: Բրիտանացի դերասանը օգտվելով առիթից, որ Երեւանում է, որոշել է ուսումնասիրել տեղի մշակութային օջախները. «Արդեն մեկ շաբաթվա համար ցուցակ ունեմ, թե որ թանգարանները եւ որ ցուցահանդեսները պետք է այցելեմ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում