՚ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚ ԱՂԱՆԴԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՍԱԿՆ ԱՌԵԼ Է ՈՒ ՉԻ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԻՆՉ Է ԱՆՈՒՄՙ
Արխիվ 12-16՚ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚ ԱՂԱՆԴԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՍԱԿՆ ԱՌԵԼ Է ՈՒ ՉԻ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԻՆՉ Է ԱՆՈՒՄՙ
Մի քանի ամիս առաջ «Կյանքի խոսք» աղանդավորական շարժման հիմնադիրը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ իրենց «բռնած» ճանապարհը և քարոզները ճիշտ չեն և ինքը այսուհետև դավանելու է կաթոլիկ եկեղեցուն, ինչն էլ մեծ աղմուկ հանեց Հայաստանում և ամբողջ աշխարհում գործող այդ աղանդի հետևորդների շրջանում: Աղանդավորական շարժման ղեկավարի հայտարարությունից հետո ըստ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի, եթե աղանդավորական շարժման առաջնորդը և հիմնադիրը հանդես է գալիս հայտարարությամբ և նշում, որ ինքը սխալ է եղել , ապա նրան հարող մյուս կառույցները չեն կարող մնալ և շարունակել գործել`նրանք պետք է հետևեն իրենց առաջնորդին: «Քանի որ այդ կառույցների հետ կապված կան ֆինանասական մեծ գործոններ,ներդված է մեծ գումարներ, ուստի առաջին անգամ տարածքային կենտրոնները սկսել են անել ամեն ինչ , որպեսզի ամեն կերպ պահպանեն իրենց կառույցները: Եթե գնան ինքնալուծարման , ապա այդ կառույցները պետք է անցնեն պետությանը, ինչը իհարկե թուլ չեն տալիս»,-նշեց ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ: «Կյանքի խոսք» շարժմաը հարող կառույցները ամեն կերպ աշխատում են իրենց առաջնորդին մեղադրել, որ նա հասակն առել և չի գիտակցում թե ինչ է անում, որպեսզի պահպանեն իրենց կառույցները: Ամարյանի տվյալներով միայն Հայաստանում այս աղանդավորական շարժմանը հարում են 22,5 հազար մարդ, շարժման համար կարևոր է մարդաքանակը , քանի որ նրանցով է պայմանավորված գումարի չափը: «Բոլոր աղանդավորական կառույցները ղեկավարվում են մեկ աղբյուրից և նրանց հիմքը «Նոր հիսունականներ» շարժումն է: Խնդիրն այն է, որ եթե աղանդավորական կառուցներից մեկը փակվում է, մյուսն շարունակում է աշխատել»,- ընդգծեց Ամարյանը:
Աղանդների դեմ պայքարի համար Ալեքսանդր Ամարյանի խոսքով` նրանց գործունեությունը վերահսկող կառուց պետք է ստեղծվի, օրինակ ինչպես Ֆրանսիայում է, որտեղ գործում է կրոնական ոստիկանությունը: Այս խնդրում պրն. Ամարյանը նշեց նաև հետևյալ բացթողումը`չկա մասնագիտացված անձ, որը կզբաղվի աղանդավորական կառույցներով, քանզի այդ հարցում անհրաժեշտ է սուղ մասնագիտական մոտեցում , որը ոչ մի ԲՈՒՀ չի տալիս:
Անդրադառնալով «Եհովայի վկաներ» աղանդի հետևորդներին Ալեքսանդր Ամարյանը փաստեց, որ նրանք այսօր ակտիվորեն ներխուժում են պետական մարմիններ`դատական, կրթական և նրանցից շատ շատերը դասավանդում են դպրոցներում, այն էլ եկեղեցու պատմություն առարկան: «Նրանք սկսել են քայքայել պետականությունը ոչ թե դրսից, այլ ներսից»,-հավելեց Ամարյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

