ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱՐԽՈՅԱՆ. «ԵՐԲԵՔ ՀԵՏ ՉԵՄ ԿԱՆԳՆԻ ԻՄ ԸՆՏՐԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ»

Արխիվ 12-16

ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱՐԽՈՅԱՆ. «ԵՐԲԵՔ ՀԵՏ ՉԵՄ ԿԱՆԳՆԻ ԻՄ ԸՆՏՐԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ»


Երգչուհի ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱՐԽՈՅԱՆՆ օրերս հանրությանը ներկայացրեց իր իսկ հեղինակային «Լուսին» երգի տեսահոլովակը: Երկարատեւ լռությունից հետո երգչուհին ներկայացավ 6/8 ժանրում: Չնայած «Իրավունքի» հետ զրույցում երգչուհին բացառեց իր լռելու մասին խոսակցությունները.
- Լռություն երբեք չի եղել, ես միշտ աշխատում եմ եւ երբեք հետ չեմ կանգնի իմ ընտրած մասնագիտությունից` որքան էլ մեր երկրում դժվար լինի երգարվեստով զբաղվելը: Միշտ կան նոր երգեր, իսկ հիմա կլինեն նոր տեսահոլովակներ:
- Երկարատեւ լռությունից հետո վերադարձաք միանգամայն այլ ոճով` 6/8 ժանրում: Ինչո՞վ էր դա պայմանավորված, այսօր ոճն ընդունվա՞ծ է հանրության կողմից, թե կան այլ պատճառներ:
- Բոլոր ոճերից առավել սիրում եմ մեր հայկականը եւ որքան էլ շատ մարդիկ փորձեն եվրոպական ուղեղներով ապրել, միեւնույն է, տանը գաղտնի լսելու են մեր հայկականը, ոչ ռաբիսը, դա ուզում եմ շեշտել, որովհետեւ շատերը 6/8 ձեւաչափը խառնում են ռաբիսի հետ:
- Մարգարիտա Բարխոյանը, փաստորեն, սկսել է նաեւ ստեղծագործել` երգերի խոսքեր եւ երաժշտություն, այդ ինչպե՞ս ստացվեց:
- Ամենակարեւորը` ստացվեց եւ ինձ ու իմ հանդիսատեսին դուր եկավ: Միշտ ստեղծագործել եմ եւ հիմա հասկանալով, որ չեն գրվում երգեր, որոնք կցանկանայի կատարել, դրա համար հիմա միայն իմ հեղինակային երգերն եմ կատարում:
- Առաջիկայում ոճային փոփոխություններ սպասվո՞ւմ են:
- Ամեն նոր աշխատանքում ոճային փոփոխություններ կլինեն, բայց այն ոճը, որը հիմա տեսնում եք` երգերի առումով միշտ կլինի: Կլինեն նաեւ ավելի ռոմանտիկ, մեղեդային երգեր:
- Երկրպագուներն ի՞նչ նորություններ սպասեն Ձեզնից:
- Նոր տեսահոլովակ, որի վրա արդեն աշխատում ենք, ձայնասկավառակ... Շատ նպատակներ ունեմ, որոնք հերթով իրականացնելու եմ:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում