ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԼԱՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
Արխիվ 12-16ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԼԱՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
Օրերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը թուրքական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Թուրքիան պետք է քաղաքացիություն և Թուրքիա վերադառնալու հնարավորություն տա հայրենազրկվածների ժառանգներին: Րաֆֆու եւ հատկապես նրա ժառանգների` Զարուհի Փոստանջյանի թուրքասեր ոճին վաղուց են ծանոթ, սակայն նման պատասխանատու հայտարարություն անել ողջ ազգի անունից առնվազն անմտնյութում եղել է վրիպակ, նշում է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ. «Երբ խոսքը գնում է հայ ժողովրդի իրավունքների վերականգնման եւ դեպի հայրենի բնօրրան վերադարձի իրավունքի մասին, պարոն Հովհաննիսյանը շեշտել է, որ դա պետք է տեղի ունենա հատուկ կարգավիճակով եւ ոչ երբեք քաղաքացիություն շնորհելու կամ փոխելու պայմանով»: Ս. Սաֆարյանը նաեւ նշում է, որ լրագրողը ճոխացրել է Ր. Հովհաննիսյանի խոսքը:
Ինչեւէ հուսանք, որ այս պատմությունը դաս կլինի Հովհաննիսյանի համար եւ հայալեզու հարցազրույցները դորդուբեշ չարած այսուհետ նա չի անցնի թուրքերենի:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

