ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Արխիվ 12-16ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում վերջնականապես կձեւավորվի կառավարության կազմը, որից հետո, նախարար դարձած
պատգամավորներին կփոխարինեն ցուցակով եկած հաջորդ անձինք: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի՝ Էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո նրա մանդատը կհասնի նախկին ԱԺՄ-ական, ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամ Վահրամ Մկրտչյանին: Այս մասին հայտնեցին աղբյուրները:
Վահրամ Մկրտչյանն այսօր՝ ապրիլի 26-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում կվերցնի մանդատը: Բացի նրանից՝ այսօր Դավիթ Հարությունյանին, ով այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն է, նրան կփոխարինին եւ պատգամավորական մանդատը կվերցնի ԱԺ 4-րդ գումարման ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

