25 ապրիլ - 1 մայիս

Արխիվ 12-16

25 ապրիլ - 1 մայիս



ԽՈՅ- Հիանալի շաբաթ է սեփական բիզնեսը սկսելու կամ աշխատավայրը փոխելու համար: Մի° թերագնահատեք ձեր հնարավորությունները և մի° վախեցեք նոր գործեր ձեռնարկելուց. ձեզ հետաքրքիր ու բեղուն հեռանկար է սպասում: Անհրաժեշտության դեպքում դիմեք ընկերների օգնությանը. նրանք անպայման կաջակցեն ձեզ:

ՑՈՒԼ- Պատրաստ եղեք, հնարավոր է« որ ձեր կյանքի ողջ ընթացքը էականոր են փոխվի: Ուրախալին այն է, որ փոփոխությունները կլինեն ձեր օգտին: Այնուամենայնիվ, հնարավոր են նաև դառը հիասթափություններ, որոնցից կկարողանաք խուսափել, եթե համաձայնեք անտեսել ձեր որոշ սկզբունքներ: Վայելեք այն, ինչ ունեք այսօր, հոգ տարեք վաղվա մասին, իսկ անցյալը թողեք հետևում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ-
Այս շաբաթ առավելագույնս զգույշ եղեք ղեկավարների հետ հարցեր պարզաբանելիս: Եթե որոշել եք բողոքել ցածր աշխատավարձից, ծանրաբեռնված աշխատանքից և այլն, աստղերը խորհուրդ են տալիս սպասել: Դա թողեք ավելի հարմար ժամանակի: Շաբաթվա հատկապես երկրորդ կեսին անուշադրության մի° մատնեք ձեր աշխատակիցների կարծիքն ու խորհուրդները:

ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթվա ընթացքում աշխատեք ամբողջովին ավարտին հասցնել վաղուց կիսատ թողած գործերը: Ոչ մի նոր գործ մի ձեռնարկեք, քանի դեռ չեք ավարտել նախորդները: Չի բացառվում, որ արդեն հինգշաբթի կամ ուրբաթ օրը ձեզ հնարավորություն ընձեռվի բավական եկամտաբեր պայմանագիր կնքել հեղինակավոր ընկերության հետ: Հավատացե°ք ձեր ուժերին, համարձակ և վստահ գործեք:

ԱՌՅՈՒԾ- Զգույշ և ուշադիր եղեք գումարային հարցերում. մեծ է խոշոր գումար կորցնելու հավանականությունը: Մասնագիտական հարցերում բարձունքների կհասնեք, եթե գործեք ամբողջ ուժով: Շաբաթը նվիրեք հաճելի զգացողություններին: Հանգստյան օրերին ժամանակ գտեք ձեր ընտանիքի անդամների հետ լինելու համար:

ԿՈՒՅՍ- Թեպետ Կույսը կենդանակերպի նշաններից ամենախորաթափանցն ու իմաստունն է համարվում, այնուամենայնիվ, այս շաբաթ նրանց խորհուրդ է տրվում զգուշանալ ոչ խելամիտ արարքներից: Դրանք կարող են տխուր հետևանքներ ունենալ, այնպես որ, մի° կորցրեք ձեր ողջախոհությունը. ցանկացած որոշում կայացնելուց առաջ մանրամասն վերլուծեք իրավիճակը:   

ԿՇԵՌՔ- Այս շաբաթ որևէ կարևոր որոշում կայացնելիս հույսը դրեք միայն ձեր հնարավորությունների, գիտելիքների և սեփական կարծիքի վրա: Աստղերը խորհուրդ չեն տալիս կուրորեն հետևել մյուսների կարծիքին: Վստահ եղեք, որ ցանկացած իրավիճակ կարող է ձեր օգտին շրջվել, եթե գործեք` լսելով ներքին ձայնը:  

ԿԱՐԻՃ- Այս շաբաթ քիթ սրբելու ժամանակ չեք ունենա, մինչև կոկորդը խրված կլինեք գործերի մեջ: Աշխատեք հապշտապ որոշումներ չկայացնել, հակառակ դեպքում ստիպված կլինեք դեռ երկար ժամանակ քաղել սեփական արարքների դառը պտուղները: Շաբաթվա ամենահաջող օրը ուրբաթն է. հաճելի զգացողություններ կունենաք անսպասելի հանդիպումից:   

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Վերջ« անհաջողություններին կարող եք արդեն հրաժեշտ տալ: Կարող եք ուրախանալ. շատ հաջող ժամանակաշրջան է սկսվում ձեզ համար: Այնուամենայնիվ, աշխատեք չկրկնել հին սխալները: Վատ հիշողությունները թողեք անցյալում: Այս շաբաթ ընտանիքի անդամները ձեր օգնության կարիքը կզգան. հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ:    

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Այս շաբաթ հեռանկարային առաջարկներ կստանաք: Դրանցից մի քանիսը շատ խոստումնալից են: Մի° շտապեք մերժել դրանք: Շաբաթվա առաջին կեսին ցանկացած բնագավառում կարող եք հաջողություն ունենալ, եթե միայն վճռական լինեք և հստակ որոշումներ կայացնեք: Հանգստյան օրերին անակնկալներ են սպասում:        

ՋՐՀՈՍ- Այս շաբաթ խուսափեք ձեր ուժերից վեր գործեր ձեռնարկելուց, ինչպես նաև անհնարին խոստումներ տալուց: Աստղերը հուշում են` ավելի լավ է տեղում մերժել, քան քաղաքավարության զոհ դառնալ և համաձայնել կատարել բոլորի խնդրանքները: Հնարավոր է, որ այս շաբաթ ձեզ խաբված զգաք. իրականում ձեզ չեն էլ փորձում խաբել: Այնուամենայնիվ, կարևոր որոշում կայացնելիս ստուգեք տեղեկությունները:

ՁԿՆԵՐ- Դրսևորեք ձեր դրական կողմերը` ողջախոհությունն ու նրբանկատությունը և հաստատուն քայլեք առաջ: Ժամանակն է փոխել իրավիճակը, իհարկե, ձեր օգտին: Դուք դա կարող եք անել նույնիսկ առանց կողմնակի օգնության: Աստղերը խորհուրդ են տալիս բոլոր հանդիպումները նշանակել շաբաթվա առաջիը կեսին: Հանգստյան օրերն հնարավորինս արդյունավետ անցկացրեք:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում