ՙՙՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԱԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ԽԱՂԱԴԱՇՏԻՑ

Արխիվ 12-16

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԱԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ԽԱՂԱԴԱՇՏԻՑ


Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի ՙԲորուսիայի՚ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար այս ֆուտբոլային ամիսը վերելքային ստացվեց: Մխիթարյանը չեմպիոնների լիգայի խաղարկությունում այնքան էլ լավ չկարողացավ իրեն դրսեւորել Մադրիդի ՙՌեալի՚ դեմ խաղերում, ինչի արդյունքում կրկին քննադատությունների ալիք բարձրացավ: Տպավորություն է թե ֆուտբոլային աշխարհը դեռ չի ՙմարսել՚ այն 27.5 մլն եվրոն, որի դիմաց հայ ֆուտբոլիստը տեղափոխվել է գերմանական ակումբ:
Ամեն հարմար առիթի դեպքում Մխիթարյանի գործողությունները քննադատվում են, վերջինիս մեղադրում են անվստահության մեջ, հատկապես` ուժեղ մրցակիցների դեմ խաղերում: ՙԱրքայական՚ ակումբի դեմ խաղերից հետո Մխիթարյանի վրա մեծ ճնշում գործադրվեց, սակայն դրան հաջորդող դիմակայությունները ֆուտբոլիստի համար լավ առիթ դարձան` ֆուտբոլային խաղադաշտից դուրս տրվող հարցերին տալ պատասխան` հենց խաղադաշտից:

Հենրիխ Մխիթարյանն աչքի ընկավ Բունդեսլիգայում ՙԲորուսիայի՚ թերեւս ամենաբարդ մրցակցի`ՙԲավարիայի՚ դեմ խաղում: Այդ խաղից հետո Whocored.com-ը ներկայացրել է Մխիթարյանի վիճակագրությունը, ինչպես նաեւ տվել է նրա խաղի գնահատականը. Մխիթարյանը ՙԲավարիայի՚ դարպասի ուղղությամբ կատարել է մեկ հարված, որն արդյունավետ է եղել: Նա գնդակին դիպել է 53 անգամ, կատարել է 31 փոխանցում` 74 տոկոս ճշգրտությամբ: Հենրիխը երեք անգամ մրցակցից խլել է գնդակը եւ մեկ անգամ հաղթել օդային մենապայքարում: Հայ կիսապաշտպանի հետ պայքարում հյուրերը չորս անգամ խախտել են կանոնները: 83-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը զգուշացվել է: Մխիթարյանը չի հայտնվել խաղից դուրս վիճակում: Արդյունքում` նա արժանացել է 8.29 գնահատականինª զիջելով միայն դորտմունդցիների գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսին` 8.74:
Դորտմունդի ՙԲորուսիայի՚ եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը ruhrnachrichten.de-ին տված հարցազրույցում նշել է. ՙՄխիթարյանը վերջին երկու խաղերում գերազանց խաղ է ցուցադրում: Նա կարողացավ դիմակայել սարսափելի ճնշմանը: Այդ հատկանիշի շնորհիվ նա երբեք չի տապալվի: Միկին ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, մենք բոլորս գիտենք այդ մասին: Ով այդպես չի կարծում, պատկերացում չունի ֆուտբոլի մասին՚:
Այս հանդիպումն օգնեց Մխիթարյանին սկիզբ դնել հաջողակ հանդիպումների շարքին, որը, հուսով ենք, կշարունակվի: Իսկ ՙՎոլֆսբուրգի՚ դեմ գավաթային խաղում գերմանական ՙDer Westen՚ պարբերականը Մխիթարյանին ճանաչել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը բացել է հանդիպման հաշիվը եւ փոխարինվել 72-րդ րոպեին: ՙԲորուսիան՚ արդյունքում 2:0 հաշվով հաղթանակ է տոնել եւ նվաճել եզրափակիչի ուղեգիր: Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում ՙՄայնցի՚ դեմ Մխիթարյանը հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց. այս խաղում նա աչքի ընկավ գոլային փոխանցմամբ: Whocored.com-ը Մխիթարյանի խաղը արժանացրել է 7.32 գնահատականին: Ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը վերջին խաղերում Մխիթարյանի ցուցադրած արդյունքների մասին Der Westen-ին ասել է. ՙՄխիթարյանը հրաշալի է իրեն զգում կիսապաշտպանության եզրերում: Նա շատ օգտակար է թիմին, երբ խաղում է եզրերում: Մխիթարյանն անընդմեջ անցկացրեց մի քանի գերազանց հանդիպում՚:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում