ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԱՆՏԵՍՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՖԻԼՄԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԱՆՏԵՍՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ
ՖԻԼՄԵՐՈՒՄ

Հաջորդ տարի կլրանա Ցեղասպանության 100-րդ տարելիցը, սակայն մինչեւ այսօր կարծես ոչ մի հզոր գործ այդպես էլ չծնվեց թե° կինոյի, թե° թատրոնի եւ թե° երաժշտության բնագավառում: Ինչն էր պատճառը, որ Ցեղասպանության կրողները լինելով` այդպես էլ չունեցանք մի հզոր գործ, մեծ արվեստագետների կողմից, որը կարտահայտեր իրական ողբերգությունն ու ցավը: Խորհրդային ժամանակաշրջանում, ճիշտ է` ծածուկ, բայց գոնե որոշ մեծ արվեստագետների կողմից ծնվեցին գործեր. թեմային անդրադարձավ Սեւակը, Չարենցը, Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը... Իսկ այսօր, երբ բոլորն աջ ու ձախ ազատ արտահայտվում են, ցավոք, թեման կարծես անտեսված է: Չգիտես ինչու, Ցեղասպանության մասին մինչեւ այսօր միայն օտարների կողմից ունենք հզոր գործեր ու մի քանի ֆիլմեր: Իսկ ի±նչն է խանգարում հայերիս, որ մենք էլ նկարահանենք ֆիլմեր` Հայոց ցեղասպանության մասին.
Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑ - Անկեղծ ասած, ինքս էլ չգիտեմ պատճառը: Այս եւ մյուս տարի մոտավորապես 12 ֆիլմից տասը նվիրվում է այդ թեմային, բայց լիամետրաժ ֆիլմ, այդպես էլ չստացվեց: Ես արդեն 20 տարի է դրա մասին խոսում եմ: Մի ուրիշ հարց էլ կա, եթե մենք այդպիսի ֆիլմ անենք, եւ այն չի ցուցադրվելու օտար երկրներում, իմաստ ունի± էլ այդ ֆիլմը նկարահանել: Միակ բանն այն է, որ պիտի որեւէ երկրի հետ համատեղ անենք: Իսկ դրա մասին արդեն պետք է կառավարությունը մտածի: Հակառակ դեպքում` ինքներս մեզ համար նկարահանենք ու մեզ ցույց տա±նք, տանենք Կիրովական ու Լենինական ցույց տանք, որ նման բան է եղե±լ, մենք գիտենք այդ մասին: 3-4 օտարների կողմից հոյակապ ֆիլմեր է նկարահանված Գերմանիայում, ԱՄՆ-ում, ի±նչ ասեմ, հայի բախտ է: Գրականության մեջ էլ չկա, պոեզիայում միայն մի քանի գործ գա, օտարներն են, սկսած Ֆ. Վերֆելից, անդրադարձել Հայոց ցեղասպանությանը: Ես 25 տարի է ուզում եմ այդ թեմայով ֆիլմ նկարահանել, քանի անգամ դիմել եմ, բայց արձագանք չեմ ստացել: Սցենարներ էլ գրած ունենք, դա շատ լուրջ գործ է: Մենք նույնիսկ մի խումբ մարդկանց հավաքեցինք` մասնագետների, պրոֆեսորների, ուրիշ երկրներից հայերի, բայց հետո դրանից այն կողմ չշարժվեց: Առաջին հերթին պիտի ֆինանսավորվի, եթե դա լինելու է մեր ստուդիայի հաշվին, որը կոպեկներ է տալիս, անհնարին է: Պիտի, օրինակ, հատուկ գումար տրամադրվեր` մոտ 150 հազար դոլար, որ լիամետրաժ մեծ ֆիլմ նկարահանավեր, բայց...
Ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ - Հիմա մենք ահագին ծրագիր ունենք, այդ թեմայով մի քանի նախագծեր` մեր մասնակցությամբ, արդեն նկարահանվում է 2 վավերագրական ֆիլմ` ՙՀիշատակի պատը՚ եւ ՙԲանտարկված հոգիները՚: Լավ ծրագրեր են, արդեն պայմանավորվածություն կա բոլոր երկրների դեսպանների հետ, անձամբ եմ մասնակցել այդ բանակցությանը: Նախագիծ կա չեխերի կողմից, նրանք հենց հիմա Հայաստանում են, նկարահանում են ՙՑեղասպանության հավերժական թախիծը՚ լիամետրաժ ֆիլմը: Այն արդեն նկարահանվել է Թուրքիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, հիմա էլ Հայաստանում է նկարահանվում: Ռոբերտ Գետիկյանն է այդ թեմայով ֆիլմ նկարահանում, որտեղ որոշակի մասնակցություն ունենք, մենք էլ մեր ներդրումն ունենք այդ ֆիլմում: Նախատեսվում է նաեւ նկարահանման ՙՄշո ճառընտիր՚ անիմացիոն ֆիլմը` Սերժ Ավետիքյանի ռեժիսուրայով: Այնպես որ, բավականին ֆիլմեր ու ծրագրեր կան Հայոց ցեղասպանության թեմայով, որոնք մի քիչ ավելի ուշ հստակ կդառնան, բայց որ 100-ամյա տարելիցին մեր մասնակցությամբ կունենանք մի քանի մեծ ֆիլմ, միանշանակ է:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում