Կ. ՕՐԲԵԼՅԱՆ. ՙԾԵՐԱՆԱԼՈՒ ՀԵՏ ՀԱՎԵՍ ՉՈՒՆԵՄ՚

Արխիվ 12-16

Կ. ՕՐԲԵԼՅԱՆ. ՙԾԵՐԱՆԱԼՈՒ ՀԵՏ ՀԱՎԵՍ ՉՈՒՆԵՄ՚

Երեկ Լոս Անջելեսում, երկարատեւ հիվանդությունից հետո 86 տարեկանում կյանքից հեռացավ կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ:
Մաեստրոն հաճախ էր գալիս Հայաստան, մի անգամ ՙԻրավունքի՚ հետ ունեցած զրույցում ասաց. ՙԵս տարվա մեջ մի քանի անգամ գալիս եմ Հայաստան, աշխատում եմ ե°ւ Լոս Անջելեսում, ե°ւ Հայաստանում...՚: Մաեստրոյին դուր չէր գալիս այն, որ հաճախ երիտասարդները կրկնում են երգահան բառը. ՙԿոմպոզիտոր ծնվում են, այսօր բոլորին թվում է, թե իրենք կոմպոզիտոր են ծնվել...՚: Երբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրան հարցրին, թե ո±րն է իր երիտասարդ մնալու գաղտնիքը, ասաց. ՙՍիրում եմ կյանքը, իմ աշխատանքը եւ, ամենակարեւորը, սիրում եմ գեղեցիկ կանանց...՚:
Մաեստրոն անհանգստացած էր. ՙԱյսօր ավելի շատ ռաբիս երաժշտությանը խառնել են արաբական, թուրքական մոտիվներ, հայկական ոչինչ չկա: Իսկ կատարողների համար ամենակարեւորը անընդհատ ծափ-ծափ կրկնելն է՚:
Վեց տարի առաջ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մաեստրոյի 80-րդ` հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ կոմպոզիտորը կատակելով ասաց. ՙԱյստեղ որ գրված է 80-ամյակ, մի հավատացեք, կազմակերպիչներն ինձ սխալ են հասկացել. երբ հարցրին, թե` որ ամյակդ ես տոնում, ասացի` 50, իսկ իրենք հասկացել են` 80...՚:
80-ամյա հոբելյանական համերգին Կ. Օրբելյանը ռուս երգչուհի ԼԱՐԻՍԱ ԴՈԼԻՆԱՅԻՆ, ով նույնպես ՙթրծվել՚ է մաեստրոյի արվեստանոցում եւ եկել էր հատուկ շնորհավորելու իր ուսուցչին, այսպես ներկայացրեց.
ՙՄեր աղջիկն ա, հայերեն էլ լավ խոսում ա...՚: Իսկ Դոլինան էլ շնորհավորելով մաեստրոյին, հիշեց, որ 16 տարեկան աղջնակ է եղել, երբ առաջին անգամ հանդիպել է Օրբելյանին ու նրա նվագախմբին եւ մտքում ասել. ՙԱստված իմ, կարո±ղ է պատահել` ճակատագիրն ինձ հնարավորություն տա, որ բեմ դուրս գամ այս հրաշալի նվագախմբի հետ, որը ղեկավարում է այս խենթ դիրիժորը... Ես այսօր կուլիսներում լսում էի, ռադիոյի եթերում հնչում էր այն երաժշտությունը, որը տարիներ առաջ գրել էր մաեստրոն, եւ հենց այդ երգով բոլոր տարիներին բացվում էին մեր համերգները: Անկեղծ ասած, հուզվել էի, բայց չէի կարող արտասվել, քանի որ դիմահարդարումս կփչացնեի եւ այն թարմացնելու ժամանակ չունեի... Ուրախ եմ, որ ինձ բախտը հնարավորություն ընձեռեց հանդիպելու եւ թրծվելու այս հրաշալի վարպետի դպրոցում... Օրբելյանի նման վարպետները մեզանում շատ քիչ են, որովհետեւ շատերը 60-ից հետո դառնում են զառամյալ ծերուկներ եւ քայլում հազիվ ու կռացած... Բայց տեսեք մեր մաեստրոյին` երիտասարդ, աչքերը կրակոտ...՚:
Այդ օրը նաեւ դուդուկահար ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հիշեց, որ մի անգամ ընկերական հանդիպումներից մեկի ժամանակ Օրբելյանն ասել է. ՙԾերանալու հետ հավես չունեմ, որքան էլ ապրեմ, երիտասարդ եմ լինելու...՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում