ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ. «ՍԻՐՏՍ ԲԱՐԱԿԵԼ Է, ՄԵԾ ՄԱՐԴ ԵՄ»

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ.  «ՍԻՐՏՍ ԲԱՐԱԿԵԼ Է, ՄԵԾ ՄԱՐԴ ԵՄ»


Մայիսի վերջին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա "Վանա կատու"| ներկայացման պրեմիերան: Ներկայացման հեղինակը` պիեսի եւ բեմադրության, դրամատուրգ ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆՆ է: "Իրավունքի" հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ հավաստիացրեց, որ ներկայացումը արծարծում է Ցեղասպանության թեման, որը յուրաքանչյուր հայ ժողովրդի համար չսպիացած վերք է:
Կ.Ջանիբեկյանը մի քանի թատրոններից հրավիրված դերասանների հետ անհամբեր սպասում է ներկայացման պրեմիերային: Բայց մինչ այդ, Կ. Ջանիբեկյանին բարկացնում է այն փաստը, որ հաճախ հայերս բողոքում ենք, թե այսքան տարի ոչինչ չնկարահանվեց` Ցեղասպանության մասին վիշտն ավելի խորը ներկայացնելու համար:

"ԹՈՒՐ ՈՒ ԹՎԱՆՔ ԱՌՆԵՆ ԳՆԱՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՄՈՐԹԵ՞Ն"

- Պարոն Ջանիբեկյան, հաջորդ տարի կլրանա Ցեղասպանության 100-րդ տարելիցը, ի՞նչն է պատճառը, որ մինչեւ այսօր չծնվեցին հզոր գործեր...


- Իսկ ո՞վ ասաց թե չունեցանք, մենք ազգովի դժգոհ ենք, մենք ամեն ինչից դժգոհում ենք, մեր բնավորությունն է այդպիսին: Հիմա
դուք դժգոհում եք, ինչո՞ւ, տեսեք, ինչպես են Ցեղասպանությունը մեկնաբանում ամբողջ հեռուստաալիքները` տարբեր երկրներից: Էլ ի՞նչ եք ուզում, ի՞նչ պիտի անեն, թուր ու թվանք առնեն, գնան թուրքերին մորթե՞ն: Այ, մայիսի վերջին եկեք, նայեք իմ ներկայացումը, որը կոչվում է "Վանա կատու": Ամեն ինչ ասվում է այդ ներկայացման մեջ, բայց ես չեմ դժգոհում, չէ՞: Ներկայացումը Ցեղասպանության 100-ամյակին նվիրված գործ է, որը տաղանդավոր, հանճարեղ մի կին է գրել, դա իմ կինն է` Լիանա Անթառանյանը, որը հրաշալի է գրել եւ բեմադրում է այն: Ինձ թվում է` կարժանանա պետական մրցանակի, որովհետեւ այնպիսի բաներ է խոսվում, որ երբեք չի խոսվել այդ մասին:

"ԵԹԵ ՄԵՆՔ Ո'Չ ՇԵՆՔ ՈՒՆԵՆՔ, Ո'Չ ՏԱՐԱԾՔ..."

- Գ. Սունդուկյանի թատրոնում "Վանա կատուն" խաղացանկային ներկայացո՞ւմ է լինելու:
- Այն Գուրգեն Ջանիբեկյանի անվան թատրոնի ու հիմնադրամի ներկայացումն է: "Վանա կատուն" անտերպրիզային ներկայացում է, հավաքել ենք տարբեր թատրոնների դերասաններին, ու պիտի ասեմ, որ տաղանդավոր խումբ է հավաքված: Անտերպրիզային ներկայացումը ժամանակի ընթացքում սպառվում է` 1- 2 տարի հետո ու վերջ: Ինչպե՞ս ներկայացումը կարող է լինել խաղացանկային, եթե մենք ո'չ շենք ունենք, ո'չ տարածք: Մի կերպ գումար ենք հայթայթում այստեղից-այնտեղից, որ կարողանանք ներկայացում անել: Փառք տիրոջը, կարողացանք ճարել մի փոքր գումար, որպեսզի անենք այս ներկայացումը:

"Ա~Խ, ԱՍՈՒՄ ԵՄ` ԵՍ ՁԵՐ... ԹՈՒՐՔ..."

- Պարոն Ջանիբեկյան, Ցեղասպանությունը բոլոր հայերի համար խորը չսպիացված վերք է...
- Գիտեք, ինչ որ այսօր նայում եմ հեռուստացույցով` Ցեղասպանության կադրերը, չեմ դիմանում, անջատում եմ, որովհետեւ սիրտս բարակել է, մեծ մարդ եմ: Երբ տեսնում եմ այդ երեխաներին, դիակները... Ա~խ, ասում եմ` ես ձեր... թուրք... Ախր, ամբողջ ցավն այն է, որ առանց կռվի այդ հողերը տվեցինք, եւ թուրքը ծածանեց իր դրոշը հայաշատ հողերի վրա: Ախր, եթե կռվով տայինք, ուրիշ հարց... բայց...

"ԵՍ ԴԵՐԱՍԱՆ ՄԱՐԴ ԵՄ"

- Հաճախ ասում են, թե` լավ, ընդունեն Ցեղասպանությունը, հետո ի՞նչ պիտի լինի:
- Շարունակությունը կլինի այն, ինչ որ պիտի լինի: Հիմա ես հո քաղաքական գործիչ չեմ, դիվանագետ չեմ, ես դերասան մարդ եմ: Ես ոչ Գալուստ Սահակյանն եմ, ոչ էլ` Շարմազանովը, ի՞նչ իմանամ...

"ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ԷԼ ԱՆԵՄ, ՆՈՐ ՀԱՆԳԻՍՏ ԳՆԱՄ ԷՆ ԱՇԽԱՐՀ"

- Իսկ գնացել ե՞ք հուշահամալիր:
- Ոչ, ի վիճակի չեմ, չեմ կարողանում քայլել, հազիվ եմ քայլում: Ես մենակ ուզում եմ այդ ներկայացումը` "Վանա կատուն", կարողանամ խաղալ: Իմ մոտ ծանր հիվանդություն է հայտնաբերվել, թոքերի շատ վատ հիվանդություն ունեմ, որը  հայտնաբերվեց հիմա` ես տառապում եմ: Ներկայացումն էլ անեմ, պրծնեմ ու նոր հանգիստ գնամ էն աշխարհ:



ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում