ՙԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՏՈՒՐԻԶՄԸ՚

Արխիվ 12-16

ՙԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՏՈՒՐԻԶՄԸ՚

ՙԻրավունքի՚ զրուցակիցն է Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, ում հետ զրուցեցինք վերջին շրջանում իր եւ Գեղարքունիքի մարզպետի լարված հարաբերությունների մասին շրջանառվող խոսակցությունների, եւ Սեւան քաղաքի հիմնահարցերի մասին:
-Պարոն Ղուկասյան, վերջին շրջանում խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ Ձեր եւ Գեղարքունիքի մարզպետի միջեւ բավականին լարված հարաբերություններ են: Որքանո±վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:
- Ես կցանկանայի, որ մնացած համայնքի ղեկավարները եւ մարզպետները ունենային այն հարաբերությունները, որոնք այս պահին ունենք ես եւ Գեղարքունիքի մարզպետը: Մենք տասնվեց տարվա աշխատանքային կենսագրություն ունենք իրար հետ, դրանք անիմաստ խոսակցություններ են, նման բան չկա:
- Այդ դեպքում, ըստ Ձեզ, ովքեր են նման խոսակցություններ տարածողները:
- Երեւի պարապ, զբաղմունք չունեցող մարդիկ:
-  Ինչ ակնկալիքներ ունեք նոր վարչապետից եւ նոր ձեւավորվող կառավարությունից:
- Ես եւ նոր վարչապետը ունենք աշխատանքային կենսագրություն, մենք միասին աշխատել ենք դեռեւս այն տարիներին քաղաքական խորհրդի նախագահներ` ինքը Արտաշտում, ես` Սեւանում, ունեցել ենք մոտ հարաբերություններ: Պետք է ասեմ, որ շատ ճիշտ ընտրություն է նրան վարչապետ նշանակելը, նա բավականին մեծ աշխատանքային փորձ ունեցող անձնավորություն է: Վստահ եմ, որ Աբրահամյանը կարող է անել այնպիսի քայլեր, որոնք կթեթեւացնեն հանրության հոգսը, պարզապես մի քիչ համբերություն է պետք:
- Պարոն Ղուկասյան, Սեւանը համարվում տուրիստական քաղաք, համեմատած անցած տարիներին` Դուք ի±նչ առաջընթացներ եք տեսնում:
- Ցավով պետք արձանագրեմ, որ այո, Սեւանն ինքն իրենով տուրիստական քաղաք է, բայց այն հանրապետության ծրագրերում ներառված չէ որպես տուրիստական քաղաք: Տուրիստական քաղաքներ են այսօր համարվում Ծաղկաձորը, Դիլիջանը եւ Ջերմուկը, որոնք ընդգրկված են համապատասխան ծրագրերում: Այդ բացը լրացնելու համար վերջերս քննարկումներ ենք ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում: Սեւանը բացի տուրիստական քաղաք լինելուց այլ կարգավիճակ պարզապես չի կարող ունենալ` ոչ արդյունաբերական, ոչ գյուղատնտեսական:
- Ինչպիսի աշխատանքներով է զբաղվում քաղաքի բնակչությունը:
- Բնակիչների աշխատատեղերը հիմնականում լողափներն են, այսինքն հիմնական զբաղմունքը տուրիզմով զբաղվելն է:
- Վերջին շրջանում հաճախակի են խոսում արտագաղթի մասին, արտագաղթի ի±նչ միտում եք նկատում կոնկրետ Սեւան քաղաքում:
- Ի տարբերություն հանրապետության մնացած շրջանների, այդ թվում նաեւ Գեղարքունիքի մարզի մնացած բնակավայրերի, Սեւանում արտագաղթի ավելի ցածր տեմպեր կային նախորդ տարիներին: Հիմա, ցավոք սրտի, այն զգալի է դարձել:
- Ինչպիսին եք տեսնում քաղաքի զարգացման հեռանկարները:
- Առաջին հերթին քաղաքը պետք է ունենա նոր գլխավոր հատակագիծ, գլխավոր հատակագիծը հենց զարգացման հեռանկարն է: Ինչպես նշեցի, տուրիզմից բացի մենք ոչինչ չունենք, իսկ տուրիզմ հասկացողությունը դա մեծ արտադրություն է, այսինքն եթե կա հանգստացող, ուրեմն կա լողազգեստ, եթե կա լողազգեստ` կա հանգստացող եւ այսպես շարունակ: Եվ ես համոզված եմ, որ նոր կառավարությունը անպայման կաջակցի այդ ամենին հասնելու համար, քանի որ գիտեմ, նոր վարչապետի աշխատանային ջիղը:
- Որոնք են այսօրվա Սեւան քաղաքի երեք հիմնական խնդիրները:
- Առաջին խնդիրն այն է, որ Սեւանում մենք ունենք ութ հարյուր հազար քառակուսի մետր ազատ տարածք, սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ տարիների ընթացքում այդ մաշվածությունը հասել է հարյուր տոկոսի: Մենք պետք է կարողանանք իրագործել բարեկարգման աշխատանքները, ունենք լուրջ խնդիրներ, բացթողումներ նաեւ կանաչապատման աշխատանքների հետ կապված:
Երկրորդ` ունենք ենթակառուցվածքների զարգացման խնդիր` քաղաքը օրգանական կապ պետք է հաստատի հանգստի գոտու հետ: Երրորդը` անհրաժեշտ է Սեւան քաղաքում աստիճանաբար զարգացնել տուրիզմը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում