ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՐԱԳԱՉԱՓԵՐԸ (2014 թ. փետրվարի 15-ի դրությամբ)

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՐԱԳԱՉԱՓԵՐԸ
(2014 թ. փետրվարի 15-ի դրությամբ)


Ազգային ժողովը սկսել է քիչ-քիչ քննարկել արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի կիրառման եւ արդյունավետության հետ կապված խնդիրները: Այդ թննարկումները կբերե±ն ինչ-որ օրենսդրական փոփոխությունների, դեռ վաղ է ասել: Բայց բուն քննարկումների փաստը խոսում է այն մասին, որ խնդիրներ այս ուղղությամբ, այնուամենայնիվ, տեսնում են:
Ուրեմնª որքանո±վ են տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի կիրառումը արդյունավետ: ԱԺ-ի քննարկումների ժամանակ այս մասին ՀՀ փոխոստիկանապետ ԱՐԹՈՒՐ ՕՍԻԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց. ՙՑանկացած համակարգի ներդրման արդյունավետությունը պայմանավորված է դրա հետեւանքներով: Մասնավորապես մեզ համար կարեւորը մահվան ելքով պատահարների թվի նվազումն է:

Եվ վիճակագրությունը հենց ցույց տվեց, որ իսկապես մահվան ելքով պատահարնեը ՀՀ-ի տարածքում պակասել են, 2014թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ նվազել է վեցով: Սկզբնական շրջանում, երբ ներդրվեց համակարգը, Երեւան քաղաքում մահվան ելքով պատահարները շուրջ երեք տասնյակով պակասեցին: Սա, կարծում եմ, լուրջ խնդիր է, եւ այստեղ հիմնական, կարեւոր խթանը` մահվան ելքով պատահարների նվազեցման, հենց այդ արագաչափ սարքերի ներդրումն է՚:
Աժ տնտեսական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ անդրադառնալով տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի արդյունավետությանը, նշեց, որ տեսանկարահանող սարքերի գործարկման մեջ արդյունավետություն, իհարկե կա, բայց ահա լուսանկարահանող սարքերի առումով. ՙՏեսանկարահանող սարքերը բացի արդյունավետ լինելուց, նաեւ կանխարգելիչ գործունեություն են իրականացնում, իսկ այն արագացուցիչները, որոնք ճանապարհներին դրված են, դրանք միայն արագություն են չափում: Այսինքն տեսանկարահանող սարքերն ունեն բազմակի ֆունկցիոնալ խնդիրներ, իսկ նա ունի զուտ արագությունը ֆիքսելու խնդիր՚:
ԲՀԿ խմբակցությունը, եւ մասնավորապես ԲՀԿ պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ, չնայած ընդունում է, որ տեսախցիկների ներդրումից հետո մահվան ելքով պատահարների թիվը նվազել է, բայց այնուամենայնիվ, ըստ պատգամավորի` այդ տեխնիկայի գործարկումը արդյունավետ չէ. ՙԱյո,  տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերը ոչ թե այնքան էլ արդյունավետ չեն, այլ ընդհանրապես արդյունավետ չեն: Հա, ով է դեմ, որ մահվան ելքով պատահարների թիվը պակասում է, բայց կարելի էր նաեւ այնպես անել, որ եւ զոհերի թիվը պակասեր, եւ հանրային դժգոհությունները գոնե քիչ լինեին՚:

ՙԱՆԿԱՍԿԱԾ ԿԱ ՏՈՒՅԺ-ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
ԱՆՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ՚


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ համարում է, որ իրոք տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերը իրենց արդյունավետություն, անշուշտ ունեն, բայց դրա հետ մեկտեղ ամեն դեպքում կա որոշակի վերլուծությունների եւ պարզեցման կարիք. ՙՈրեւէ մեկը կասկածի տակ չի դնում, որ իսկապես ճանապարհային երթեւեկության կանոնները վերահսկելի դարձնելու նպատակով կար ժամանակակից տեխնիկայի կիրառման անհրաժեշտություն: Խնդիրն այդ տեխնիկայի օգտագործման արդյունավետության մեջ է, պետք է հասկանանք, թե ինչ խնդիր ենք մենք լուծում: Եթե այդ տեխնիկան մենք օգտագործում ենք, որպեսզի կանխարգելենք հնարավոր վթարները, հետեւաբար եւ մեր քաղաքացիներին զերծ պահենք այնպիսի խախտումներից, որոնք կարող են նույնիսկ մահացու ելք ունենալ, սա հասկանալի է: Բայց եթե այդ տեխնիկան օգտագործվում է այնպիսի տեղերում, որ հիմնականում նպատակ է հետապնդում, որ ինչքան հնարավոր է` շատ գումար կորզել, սա ակնհայտորեն առաջացնում է հանրության արդարացի դժգոհությունը: Հետեւաբար կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ ճանապարհային ոստիկանությունը վերլուծեր ողջ հանրապետության հիմնական ճանապարհների վթարների ամբողջ վիճակագրությունը, եւ փորձեր հասկանալ` որտեղ են այն հատվածները, որտեղ, որպես կանոն տարիներ շարունակ վթարներ են լինում, ընդ որում արագության գերազանցման հետեւանքով: Եվ այդ վիճակագրության հիման վրա կարելի էր նույնիսկ հրապարակավ ասելª ահա այս տեղում դնում ենք արագաչափ: Իսկ եթե վարչական իրավախախտումների նկատմամբ վերահսկողությունը սկսի կոմերցիոն բնույթ կրել, ապա դա վտանգավոր հետեւանքների կարող է բերել եւ չարաշահումների մեծ հնարավորություն ընձեռնել:
Երկրորդը, անկասկած կա տույժերի, տուգանքների անհամաչափության խնդիր: Տեսեք, տույժերը եռապատկվում, հնգապատկվում են, երբեմն մարդիկ նույնիսկ պատշաճ ծանուցված չեն լինում եւ տարեվերջին պարզում են, որ մի հսկայական գումար պետք է վճարեն: Անընդունելին այն է, որ դրանից հետո քաղաքացին ինքը պետք է ապացուցի, որի ինքը մեղավոր չէ, մինչդեռ ճիշտ հակառակը պետք է լիներ:  Եվ վերջին միտքը, ըստ իս, նրանում չէ, որ այդ տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերը սպասարկվում են մասնավոր ընկերությունների կողմից, դա նորմալ է: Այստեղ խնդիրն այն է, որ արդյոք այդ պայմանագիրը եւ մասնավոր ընկերության փոխհատուցումները ադեկվա±տ են աշխատանքային ծանրաբեռնվածություններին, որոնք իրականում կան, եւ դա չի± դառնում, իրոք, քաղաքացիներից գանձումներ կատարել  հօգուտ որեւէ մասնավոր ընկերության՚:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ էլ համաձայն չէ տույժ-տուգանքների չափերի հետ, եւ այդ առումով իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել վարչական իրավախախտումների վերաբերյալ մի նախագիծ. ՙՏույժ-տուգանքների չափերը համաչափ չեն եւ բավականաչափ բարձր են նվազագույն աշխատավարձերի, կենսաթոշակների, միջին աշխատավարձերի համեմատ: Սրա մասին այլ կարծիք լինել չի կարող: ՕԵԿ-ի կողմից շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ` վարչական իրավախախտումների վերաբերյալ, որով մենք առաջարկում ենք նվազ վտանգավորությամբ վարչական խախտումներով նախատեսված տուգանքները էապես կրճատել: Սրա հետ օրգանապես կապված է նաեւ մեր կողմից ներկայացված մեկ այլ նախագիծ, այսինքն վարչական իրավախախտումներից զատ մենք ներկայացրել ենք նաեւ մի նախագիծ, որը վերաբերում է տեխնիկական զննությանը: Նախագծի համահեղինակ է նաեւ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, վերոնշյալ նախագծով մենք առաջարկում ենք նախ ոչ թե ամեն տարի անեն տեխզննում, եւ դա անեն ոչ թե իմիտացիոն եղանակով, այլ իրոք իրականացնեն մասնավոր ավտոմեքենայի տեխզննում` 3-ք տարին մեկ անգամ: Խոսքը` չի վերաբերում տաքսի սերվիս ծառայությանը եւ հասարակական տրանսպորտին, որոնք պարտադիր իրենց իսկ համապատասխան տեխզննման կետերն ունեն եւ ավելի հաճախակի են ենթարկվում տեխզննման՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՐԱԳԱՉԱՓԵՐԸ
(2014 թ. փետրվարի 15-ի դրությամբ)


1. Արշակունյաց պողոտա-
2 արագաչափ
2. Իսակովի պողոտա-2
3. Մյասնիկյան պողոտա-1
4. Բագրատունյաց պողոտա -2
5. Սարալանջի փողոց-3
6. Աճառյան փողոց-1
7. Լենինգրադյան փողոց-2
8. Սեւանի խճուղի -1
9. Դավիթ Բեկի փողոց-3
10. Դավիթաշենի կամուրջ-2
11. Աշտարակի խճուղի-2
12. Ա. Բաբաջանյան փողոց-1
13. Շիրակի փողոց-2
14. Եղվարդի խճուղի -2
15. Ծիծեռնակաբերդի խճ.-1
16. Արտաշիսյան փողոց-2
17. Երեւանյան փողոց-2
18. Ռուբինյանց փողոց-1
19. Սիլիկյան փողոց-2
20. Պարույր Սեւակի փողոց-2
21. Թամանցիների փողոց-2
22. Պռոշյան փողոց-1
23. Ազատության պողոտա-1
24. Ն. Շենգավիթ,
Արշակունյաց պողոտա-1
25. Չեխովի փողոց-1
26. Խաղաղ Դոնի փողոց-1
27. Մ. Բաբաջանյանի փողոց-2
28. Ծարավ Աղբյուրի փողոց-1
29. Բագրեւանդի փողոց-1
30. Արտաշատի խճուղի-
31. Նորագավիթի 1-ին փողոց-1
32. Թբիլիսյան խճուղի-2
33. Չարենցի փողոց-2
34. Շիրազի փողոց-2
35. Սեբաստիա փողոց-2
36. Րաֆֆու փողոց-2
37. Խանջյան փողոց-1
38. Կիեւյան փողոց-1
39. Օրբելի փողոց-1
41. Հր. Քոչարի փողոց-1
42. Է. Հասրաթյան փողոց-1
43. Զ. Քանաքեռցու փողոց-1
44. Գ. Չաուշիփողոց-1
45. Հերացու փողոց-1
46. Գասպարյան փողոց-1
47. Արցախի փողոց-2

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում