ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԼՈԿՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԼՈԿՈՒՄ


ՀՀ կառավարության փոփոխության, այսինքնª նոր նախարարների նշանակման գործընթացը դեռ հիմնականում չի հասել տնտեսական բլոկին: Այստեղ միակ փոփոխությունը Էկոնոմիկայի նախարարությունում է, իսկ ահա Ֆինանսների, Գյուղատնտեսության, Էներգետիկայի նախարարություններում դեռ ղեկավարում են հները:

ՍՊԱՍՎՈՂ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ


Խոսակցություն-վարկածների պակաս, իհարկե, չկա: Մասնավորապես, որ արդեն այսօր-վաղը իրենց պորտֆելները կհանձնեն նախ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ով այնքան երկար է պաշտոնավարում, որ նորից նշանակելու հրամանը  ավելի սազական կլիներ Գինեսի ռեկորդների գրքին: Ա. Մովսիսյանի հետքով կգնա Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ով գաղտնիք չէ, որ այդ դիրքին էր հասել հիմնականում նախկին վարչապետի հետ ունեցած անձնական կապերի արդյունքում: Էլ չասած, որ հասցրեց պաշտոնավարման համեմատաբար կարճ ժամանակահատվածում այս աստիճանի բարդ վիճակի հասցնել պետական գանձարանը, որ,ասում են, թե հետո կարող է մի քանի տհաճ հարցերի պատասխանելու խնդիր էլ լինի: Իսկ փոփոխությունն այստեղ, ըստ նույն աղբյուրների, ձգձգվում է, քանի դեռ խոսվում է այս համակարգում գլոբալ կառուցվածքային փոփոխություն անելու, այսինքնª հարկա-մաքսային համակարգը Ֆինանսների նախարարության կազմ ներառելու մասին, եւ այդ դեպքում նախարարի միակ թեկնածուն համարվում է ներկայիս ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է գյուղնախարար Սերգո Կարապետյանին, ապա այդ ՙհավատավոր՚ ՕԵԿափոխականի մասին խոսակցությունները դեռ հակասական են: Լուրերի մի մասի համաձայն հատկապես սերմնաբուծության եւ անասնաբուծության հայտնի սկանդալների պատճառով քիչ չեն բարձրաստիճան լոբբիստները, ովքեր Սերգոյին ոչ միայն պաշտոնանկ արված, այլ պատասխանատվության ենթարկված վիճակում են ցանկանում տեսնել: Ընդ որում, ասում են նաեւ, թե պարոն Կարապետյանը ծանր է տարել իր ՙհավատափոխ՚ երբեմնի կուսակցական ընկերոջª Սամվել Թադեւոսյանի ճակատագիրը, ով հանուն իր պաշտոնում մնալու` ՕԵԿ-ից օրերս թեեւ հասցրեց ՙթռնել՚, մեկ է, իր պաշտոնը զիջեց ոչ անհայտ Նարեկ Սարգսյանին: Դա Ս. Կարապետյանի համար ազդակ էր, որ ՕԵԿ-ից ՙթռնելը՚ նախարար մնալու համար լավագույն երաշխիքը չէ եւ, ըստ նույն խոսակցությունների, այս օրերին փորձում է ստվերային խողովակներով աջուձախ համոզել, թե ինքը լավ նախարար է, քանի որ միայն իրեն է հաջողվել այս տարի ոլորտում աճ արձանագրել: Եվ, իրոք, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով միայն գյուղատնտեսությունում է արձանագրվել 5,2 տոկոսանոց աճ: Չնայած, որ միաժամանակ այդ ցուցանիշն այն աստիճան անլուրջ տեսք ունի, որ անգամ անասնաբուծությանª կովերի գծով մեծագույն մասնագետ Հրանտ Բագրատյանն է ապշել, թե տեսնես պարոն Սերգոն այդ ի±նչ հրաշքով է կարողացել համատարած ցրտահարությունների պարագայում այդքան աճ ստանալ:
Մի խոսքով, թե ինչպիսին կլինի դեռ գյուղնախարարի աշխատանքային ճակատագիրը, պարզ կդառնա այս երկու օրերին: Բայց մինչ այդ չմոռանանք արդեն տեղի ունեցած մեկ հետաքրքիր նշանակման մասին, երբ իր կենսագրության ընթացքում երկրորդ անգամ նույնª Էկոնոմիկայի նախարարի աթոռը լքեց Վահրամ Ավանեսյանը, իսկ Կարեն Ճշմարիտյանը նույնպես իր կենսագրության մեջ երկրորդ անգամ զբաղեցրեց այն:

ԵՂԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թե ինչու Ավանեսյանի բախտն այս անգամ էլ չբերեց ու երկրորդ անգամ բավականին կարճ ժամանակահատված պաշտոնավարելուց հետո հեռացավ ասպարեզից, դժվար չէ կռահել: Նախª ի սկզբանե լիբերալ հայացքներ ունեցող Ավանեսյանը այն բանից հետո, երբ, ըստ էության, մեկուսացվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացից, արդեն իսկ պարզ էր, որ նա երկար չի մնա Էկոնոմիկայի նախարարի պաշտոնին: Առավել եւս, որ որպես նախարար էլ նա որեւէ բանով աչքի չընկավ: Ընդհակառակըª նրա օրոք ոլորտը, ըստ էության, հայտնվել է բարդագույն վիճակում: Այն առումով, որ եթե անցած տարվա առաջին եռամսյակիում հայաստանյան արդյունաբերությունն ուներ 15,8 տոկոս աճ ¥ընդ որում, եռամսյակի բոլոր երեք ամիսներին էլ մոտավորապես նույն կարգի աճի տեմպեր կային¤, ապա արդեն այս տարվա հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է 2,8 տոկոս անկում: Մի խոսքով, Ավանեսյանի լիբերալ մեթոդները, այսինքնª լիբերալ գաղափարախոսությունը հերթական հարվածը հասցրեց հայաստանյան տնտեսությանը, վկայում են հենց այս թվերը, որոնցից հետո արդեն Ավանեսյանի հետագա պաշտոնավարման հարցի պատասխանը դարձավ միանշանակ:
Բայց նաեւ նորանշանակ Կարեն Ճշմարիտյանից էլ թե ինչ մեծամեծ քայլեր պետք է սպասել, դժվարանում ենք ասել: Այն, որ հայաստանյան էկոնոմիկայի ներկայիս տխուր վիճակը կերտողներից մեկն էլ նա է եղել, փաստ է: Ընդ որում, պարոն Ճշմարիտյանի օրոք էր, որ հայաստանյան հանքարդյունաբերությունը թեեւ սկսեց գործել, սակայն ոլորտի առանցքային ընկերությունները ջրի գնով անցան սրա-նրա սեփականության տակ, իսկ ՙչար՚ լեզուներն էլ քիչ չեն շշնջացել, որ լավագույն պատառներից, ասենքª ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից՚ նա էլ իրենը ստացել է: Բայց նաեւ հանուն արդարության նկատենք, որ պարոն Ճշմարիտյանի օրոք հայաստանյան մետաղական մի շարք հանքատեսակներ որպես անմշակ հումք արտահանվելու փոխարեն սկսեցին վերամշակվել Հայաստանում, եւ չբացառենք, որ այսօր նա վերադառնում է նախարարի պաշտոնին հենց այդ գործընթացն ավարտելու համար: Այն առումով, որ նախ Կ. Ճշմարիտյանը, անկասկած, մանրամասնորեն տիրապետում է մասնավորապես պղնձամոլիբդենային հանքարդյունաբերության բոլոր ստվերային նյուանսներին, որոնք ձեւավորվել են իր օրոք ու հիմա գրեթե անփոփոխ պահպանվում են: Խոսքը նաեւ այդ ուղղությամբ եղած պայմանագրային հարաբերությունների, սեփականատերերի պարտավորությունների եւ նման բաների մասին է: Իսկ այդ ամենը առաջիկայում կարող է շատ պետք գալ հետեւյալ նկատառումներով. գաղտնիք չէ, որ մոտ ժամանակներս աշխատանքային ակտիվ փուլ է մտնում Թեղուտի ծրագիրը, որի պարագայում Հայաստանում ¥ողջ պղնձամոլիբդենային հանքարդյունաբերությունը հաշվի առնելով¤ կարտադրվի բավականին հումքª տեղական վերամշակում իրականացնելու համար: Բայց այլ հարց է, թե զանգեզուրյան հսկան կցանկանա± իր հումքը ներառել այդ ընդհանուր կաթսայի մեջ, հաշվի առնելով, որ անմշակ հումքի արտահանումը կարող է անհամեմատ ավելի լայն թեկուզեւ ստվերային շահութաբերություն խոստանալ, ինչքան էլ, որ պղինձ-մոլիբդենի միջազգայիւն գներն ընկնեն: Մասնավոր ընկերություններին պարտադրել կոնկրետ քայլերի գնալ, գործնականում հնարավոր չէ: Պայմանագրերը լուծարելը նույնպես միանշանակ կդառնա միջազգային տնտեսական դատարաններում քննարկվելիք թեմա: Եվ ահա այստեղ է, որ կարող է լուծման ուղիներ մատնանշել այն նյուանսները, որոնք ժամանակինª Կ. Ճշմարիտյանի օրոք դրվել են այդ պայմանագրերի հիմքում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում