ՕՖՇՈՐԻ ԳՈՐԾՈՎ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐԻՆ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Արխիվ 12-16ՕՖՇՈՐԻ ԳՈՐԾՈՎ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐԻՆ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ
ՀԱՅԱՍՏԱՆ
ՙԱշոտ Սուքիասյանին կարտահանձնեն: Արդեն իսկ իրավական առումով նրա արտահանձնման հարցը կարելի է լուծված համարել, մնում է տեխնիկական մասը՚,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության լրատվական վարչության պետ ՇԱՀԵՆ ՏՈՆՈՅԱՆԸ: Նրա խոսքով.
- Սահմանված յոթ օրվա ընթացքում Աշոտ Սուքիասյանը արտահանձնման վերաբերյալ որեւէ այլ միջնորդություն չի ներկայացրել, եւ Թբիլիսիի կենտրոնական դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Ըստ օրենքի` Վրաստանի արդարադատության նախարարի կողմից նրա արտահանձնման որոշումը ստորագրելուց հետո նրան կտեղափոխեն Հայաստան:
Հայաստան տեղափոխվելուց հետո Աշոտ Սուքիասյանի նկատմամբ կընտրվի խափանման միջոց:
Թե երբ Սուքիասյանը կլինի Հայաստանում, պարոն Տոնոյանն ասաց, որ ստույգ ժամկետ ասել չեն կարող, բայց մոտ ժամանակներս անպայման կտեղափոխվի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

