ՄՈՒԾՈՒՄ ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՄՈՒԾՈՒՄ ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ


Հանցագործին հանձնելը կոչվում է էքստրադիցիա: Դրա ծախսերը հոգում է պետությունը: Այսինքնª հարկատուն:

ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Վ. Լազարյանը համաձայն չէր այդպիսի դրվածքի հետ եւª իր կողմից պաշտպանվող մեղադրանքի հիման վրա քննվող քրեական գործով ներկայացրել էր քաղաքացիական հայց. ՙՎանիկ Խաչիկի Շահինյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 2.353.395 ՀՀ դրամ գումար` որպես դատական ծախսերի գումար՚: Ըստ դատախազիª հենց այդքան գումար էր փաստացի ծախսվել հետախուզման մեջ գտնվող Վանիկ Շահինյանին ՀՀ տեղափոխելու համար ոստիկանության գործուղման համար: Պաշտպանվող կողմը առարկել էր քաղաքացիական հայցի դեմ, ասելով, թեª մեղադրանքի կողմը որեւէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել կատարված ծախսերի վերաբերյալ: Քաղհայցը դատարանը մերժել էր, եւ պետության շահերը պաշտպանելու համար դատախազը գնաց այլ ճանապարհով...

9 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Մեղադրական եզրակացությունից. ՙՎանիկ Շահինյանը 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 18-ի սահմաններում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության 47-րդ շենքի բակում անհիմն վիճաբանության մեջ էր մտել Պատրիկ Ղազարյանի հետ եւ իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ էր հասցրել Պատրիկ Ղազարյանի դեմքին, գլխին ու որովայնին` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՚:
Դեպքի առնչությամբ քրեական գործը հարուցվել էր 5 օր հետո` 2005-ի հունվարի 3-ին, իսկ 25-ամյա Վանիկը որպես մեղադրյալ ներգրավվել էր հունվարի 18-ին: ՙՀասկանալի՚ է. Նոր տարի, Սուրբ Ծնունդ, Հին Նոր տարի...
Վերջապես, 2013-ին հետախուզվող Վանիկ Շահինյանը հայտնաբերվել էր Բաշկորտոստանում, եւ ձերբակալվել էր ՌԴ իրավապահ մարմինների կողմից եւ հանձնվել Հայաստանի իրավապահներին: Դատական առաջին ատյանում քննությունը կարճ էր ու Վանիկի համար բարենպաստ եւ քրեական, եւ քաղաքացիական իրավունքի տեսակետից. արագացված դատաքննությամբ Վանիկը ՙպատժվեց՚ 3 տարվա ազատազրկման եւ  ազատ արձակվեց դատարանի դահլիճում. նրա հանդեպ կիրառվեց Համաներման ակտը:

ԴԱՏԱԽԱԶԻ ՌԵՎԱՆՇԸ

Արագացված դատաքննությունը մեղադրյալի համար բարենպաստ է այն առումով, որ նրան նշանակվող պատիժը չի կարող գերազանցել հոդվածով սահմանված առավելագույն պատժի 2/3-ը: Դատախազը նույնպես չի ՙտուժում՚ արագացված դատաքննությունից, քանի որ ստիպված չի լինում պաշտպանել մեղադրանքըª ապացուցելով նախաքննական վարույթի օրինականությունը եւ այլն: Արագացված դատաքննության համար անհրաժեշտ է նաեւ մեղադրողի համաձայնությունը: Հետեւաբար, չառարկելով արագացված դատաքննությանըª դատախազը փաստորեն համաձայնել էր, որպեսզի ամբաստանյալի համար նշանակվի համեմատաբար մեղմ պատիժ: Սակայն պարտվել 2 ճակատներում դատախազը պատրաստ չէր: Նա ներկայացրել էր վերաքննիչ բողոք, որով պահանջել էր, որպեսզի Վանիկ Շահինյանին ազատազրկումª 4 տարի ժամկետով եւ նրա հանդեպ չկիրառվի Համաներումը:
Ռեւանշը հաջողվեց, եւ մենք, հարկատուներս, ստիպված ենք 4 տարի վճարել Վանիկի կողմից ՙվարձակալած՚ բանտախուցը: Հասկանալի է, որ դա տեղի չէր ունենա, եթե մեղադրյալը ժամանակին մուծեր... էքստրադիցիայի համար:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում