ՙԱԶԳԱՆՎԵՐ ՈՐՈՇՈՒՄ` ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԱԶԳԱՆՎԵՐ ՈՐՈՇՈՒՄ` ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի համար, մեր ժողովրդի համար Մաքսային միություն մտնելը իմաստուն, խելացի, բարի գործ է, որը ի սրտե ողջունում է հայության ստվար զանգվածը, արժանի գնահատելով, համարելով այն հայրենիքի անվտանգության ապահովում:
Սակայն ցավով ու ցասումով պետք է ասվի, որ չարությամբ լցված չարակամ մարդիկ այս հայանպաստ գործը, քայլը ամեն կերպ ձգտում են խաթարել: Ճիշտ է ասված, որ չար մարդը նման է ածուխի, եթե չի այրում, ապա սեւացնում է. այդպիսիները խաբում են թերահավատներին, գցում մոլորության մեջ, դրդում չարության, ուզում իրենց նոսր խումբը փրկել մեկուսացումից, թեպետ այդ խաբվածները դժկամությամբ են գնում նրանց հետ եւ շուտով կամովի զերծ կմնան, կհրաժարվեն սխալ, վտանգածին ուղուց:
Կան անձինք, թեկուզ շատ եզակի, ովքեր խիղճն ու նամուսը կորցրած հայադավ մտքեր են բղավում, չարախոսում, մեղադրելով մեր ժողովրդին ռուսամետ լինելու մեջ (անկախ իրենցից` միակ ճիշտ խոսքը բարբաջանքի մեջ):
Իսպանացիները դիպուկ են ասել. ՙԱստված փրկի գիտունի համբավ ունեցող հիմարից՚:
Լուսամիտ Խաչատուր Աբովյանը շարունակ խրատել ու պատգամել է. ՙՕրհնաբեր համբավ ռուսների մուտքը Հայոց լիս աշխարհը, օրհնվի էն սահաթը, որ ռուսի օրհնած ոտը Հայոց լիս հող մտավ ու ղզլբաշի անիծված չար շունչը մեր երկրից հալածեց: Քանի որ մեր բերնումը շունչ կա, պետք է գիշեր-ցերեկ մեր քաշած օրերը մտքներս բերենք ու ռուսի երեսը տեսնելիս երեսներիս խաչ հանենք, Աստծուն փառք տանք, որ մեր աղոթքը լսեց՚:
Հարկ է ասել այդ զազրախոսներին, որ հայը հոգով ե°ւ ռուսամետ է, ե°ւ ռուսամոտ, ե°ւ ռուսասեր:
Որոշումը` Մաքսային Միություն մտնելու համար արժանի է դրվատանքի, խելամիտ է եւ իմաստուն:

ՅՈՒՐԻԿ ՊԱՐՈՒՅՐԻ ՔՈԹԱՆՋՅԱՆ
ք. Աշտարակ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում