ՙԻԴԵԱԼԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԴԱՇՏ, ԹԵ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՎԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ԻԴԵԱԼԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԴԱՇՏ, ԹԵ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՎԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ


ԱԺ կրթության եւ գիտության, սպորտի, երիտասարդության եւ մշակույթի հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ սուր քննարկում Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌՀԱ) 2013 թվականի հաշվետվության վերաբերյալ:

ՀՌԱՀ-Ը ՀԱՄ ՁԱՆՁՐԱՑՐԵՑ, ՀԱՄ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՐԵՑ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ


Նախ հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը որոշեց կարդալ իր ամբողջ հաղորդումը, որը տպագիր տեսքով բաժանված էր պատգամավորներին: Մի քանի րոպե լսելուց հետո պատգամավորները ձանձրացան, իսկ ԱԺ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ընդհատեց Բունիաթյանին, նշելով, որ այն, ինչ նա կարդում է, բոլորի առջեւ դրված է եւ թերեւս կարելի է անցնել հարց ու պատասխանի: Սակայն այս փուլում եւս ՀՌԱՀ նախագահից որեւէ ինֆորմացիա ստանալը բավականին դժվար էր, քանի որ պարոն Բունիաթյանը չէր կարողանում հստակ տրված հարցերին տալ հստակ պատասխան: Այսպես, պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի այն հարցին, թե ի±նչ է փոխվել ոլորտում եւ ՀՌԱՀ աշխատանքում նախորդ տարվա համեմատ, Բունիաթյանը միայն նշում էր` շատ բան, իսկ թե հատկապես ի±նչ, այդպես էլ պարզ չդարձավ ոչ մեկին: Մի քանի անգամ նույն հարցը տարբեր ձեւերով կրկնելուց հետո Ռ. Մուրադյանը նկատելով, որ չի ստանում իր հարցի պատասխանը, ստիպված եղավ ընդհատել Բունիաթյանին: Անգամ ԱԺ հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանի նույն հարցի նոր ձեւակերպումը, թե` ՙԻնչո±վ է պարոն Բունիաթյանի այս տարվա հաշվետվությունը տարբերվում նախորդ տարվանից՚, չփրկեց ՀՌԱՀ նախագահին:
Նմանատիպ բախտի արժանացան պատգամավորների այլ հարցերը, իսկ հարակից զեկուցող Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ՀՌԱՀ-ի կողմից ԱԺ-ին ներկայացրած տարեկան հաշվետվությունը չափից շատ սեղմ է, չի բացահայտում, թե ինչպիսի քաղաքականություն է իրականացնում իր ոլորտում ՀՌԱՀ-ը, ինչպիսի օրենսդրական նախաձեռնություններ է մշակում: Հայկ Բաբուխանյանը նաեւ նշեց, որ ՀՌԱՀ-ը պետք է բարելավի իր աշխատանքը հասարակական կառույցների հետ եւ ոչ թե մեկուսանա նրանցից:
Մի խոսքով այն տպավորությունն ստեղծվեց, որ ՀՌԱՀ-ը ամբողջ տարվա ընթացքում մի երեք-չորս լիցենզիայի հարց է լուծել եւ մի երկու դատավարության մասնակցել: Արդյո±ք նման գործառույթ իրականացնելու համար մեր բազմաչարչար բյուջեի փխրուն ուսերին պետք է նստեցնել մի հսկայական կառույց իր անդամներով, սպասարկող անձնակազմով, քարտուղարուհիներով ու վարորդներով եւ այլն: Չէ± որ այսպիսի գործառույթ հաջողությամբ կարող էր իրականացնել, ասենք, Տրանսպորտի եւ կապի նախարարությունում մի փոքրիկ բաժին:

ՈՐՏԵՂ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՀՌԱՀ-Ն ՈՒՆԵՑԱՎ ԻԴԵԱԼԱԿԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱԴԱՇՏ


ՀՌԱՀ նախագահի զեկույցը լսելիս ի հայտ եկավ տարօրինակ երեւույթ: Պարզվում է` մենք ունենք իդեալական աշխատող հեռուստառադիոընկերություններ: Համենայնդեպս ՀՌԱՀ ղեկավար Գագիկ Բունիաթյանը մեր հեռուստառադիո դաշտը բնութագրեց որպես իդեալին ձգտող, ինչը ծիծաղ եւ զարմանք առաջացրեց ներկա գտնվող պատգամավորների մեջ: Սակայն Գ. Բունիաթյանը մեկ ամբողջ տարվա ընթացքում, հարյուրից ավելի հեռուստառադիոընկերությունների աշխատանքում օրենսդրության որեւէ խախտում չի հայտնաբերել: Իր տարեկան հաղորդագրության մեջ, որը նա ներկայացրել է ԱԺ-ին, սեւով սպիտակին գրված է. ՙՀաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրության պահանջների խախտումներ չի արձանագրել՚: Սա այն դեպքում, երբ մի շարք հասարակական կազմակերպություններ ու հեռուստաեթերի մասնագետներ արձանագրել են հազարավոր օրինախախտումներ: Օրինակ. ՙԱսպարեզ՚ լրագրողական ակումբը USAID-ի հետ երկու շաբաթ ուսումնասիրելով Հայաստանի վեց հեռուստաընկերությունների գործունեությունը, եկել է այն ոչ մխիթարական եզրակացության, որ ՙԳովազդի մասին՚ օրենքի խախտումները կրում են զանգվածային բնույթ: Այստեղ ռեկորդային ցուցանիշ է արձանագրել ՙՇանթ՚ հեռուստաընկերությունը, որը երկու շաբաթվա ընթացքում 35 անգամ խախտել է օրենքի մեկ ժամում 14 րոպեից ավելի գովազդ չհեռարձակելու պահանջը: Նույն ՙՇանթի՚ պարագայում, 195 անգամ տրվել է հնարավոր քողարկված կամ ստվերային գովազդ, խախտումների ցանկը կարելի է շարունակել: Այս ամենը, չգիտես ինչու, վրիպել է ՀՌԱՀ-ի ուշադրությունից, չնայած նրան, որ իր հաշվետվության մեջ նշում է, որ ՙ2013-ի ընթացքում հանձնաժողովը իր վերահսկողական գործառույթն իրականացնելու նպատակով` կատարել է հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում իրականացնող հեռուստաընկերությունների ծրագրերի 2534 եւ տարածքային սփռում իրականացնող հեռուստաընկերությունների 1886 օրերի ուղղակի դիտարկումներ՚: Թե ինչն է պատճառը, որ այս հսկայածավալ աշխատանքի արդյունքում լեռը իսկի մուկ էլ չծնեց, այլ գրանցեց զրո խախտում, եզրակացություններն ու ենթադրությունները թողնում ենք ընթերցողներին, քանի որ Գ. Բունիաթյանը քննարկումների մեկ ժամվա ընթացքում բազմիցս տրված այդ հարցին այդպես էլ որեւէ հոդաբաշխ պատասխան չտվեց:

ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ ԵԹԵՐԸ ԼՑՎԵՑ ՙԱՇԽԱՏԱՎԱՐՁ՚ ԼՈՏՈՅԻ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴՈՎ

Մինչ ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը սազը ձեռքին գովք էր անում հեռուստառադիոընկերություններում գովազդի պուպուշ լինելու հանգամանքը, նշելով, որ որեւէ անբարեխիղճ գովազդ չի հնչել եթերում, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հարց ուղղեց` ճշտելու, թե երբ է վերանալու հեռուստատետեսությամբ հեռարձակվող լոտո-աշխատավարձի այն գովազդը, ըստ որի մարդկանց դրդում են չաշխատելու եւ աշխատավարձ ստանալու. ՙԻ±նչ է սա նշանակում, մարդկանց անգործությա±ն եք տանում: Այս կերպ աշխատավարձ բառը արժեզրկում եք՚: ՀՌԱՀ նախագահը շտապեց տեղեկացնելու, որ այդ գովազդն արդեն դուրս է եկել եթերից եւ գովազդի ձեւը փոխվել է. ՙՕրենքի խախտում չկա, այլ միայն բարոյական խնդիր էր, մեզ լսեցին եւ հոլովակը փոխեցին, կոմպրոմիսային տարբերակ գտանք՚:

ՀՌԱՀ ԱՆԴԱՄԸ ԴԺԳՈՀ Է ԻՐ ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ


ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հարցին, թե արդյո±ք այն հանգամանքը, որ հանձնաժողովի որոշ անդամներ աշխատում են երեք տարբեր պաշտոններում, չի խանգարում հանձնաժողովի աշխատանքներին, պատասխանեց ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը եւ նշեց, որ այլ աշխատանք, որը կատարում են հանձնաժողովի անդամները, եթե դա ստեղծագործական կամ մանկավարժական բնույթ ունի, ապա օրենքին չի հակասում: Ավելին, որոշ դեպքերում, ինչպես օրինակ հանձնաժողովի փոխնախագահ Ժիրայր Դադասյանի համար, երեք տեղ աշխատելը նոր ստեղծագործական էներգիա է հաղորդում հանձնաժողովում կատարվող աշխատանքներին: Պարոն Մկրտչյանը ֆիքսեց նաեւ, որ բոլոր դեպքերում աշխատանքն սկսվում է առավոտյան 9:00-ին եւ ավարտվում 18:00-ին, երբեմն էլ լինում են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամները մեկ ժամ շուտ են լքում աշխատավայրը: Ի դեպ դրա մասին ասել էր նաեւ հանձնաժողովի փոխնախագահ Ժիրայր Դադասյանը, երբ հայտարարել էր, որ հանձնաժողովում աշխատում է օրվա մինչեւ առաջին կեսը եւ ժամը 4-5-ից հետո գնում է այլ գործերով:
Պարոն Մկրտչյանի խոսքից բխում էր, որ հանձնաժողովի անդամները ստիպված փնտրում են այլ աշխատանք, քանի որ վարձատրվում են շատ անարդարացի, ցածր եւ նույնիսկ վիրավորված էր, որ հանձնաժողովի անդամը վարձատրվում է նույն սանդղակով, ինչքան վարչապետի օգնականը, հավանաբար վստահ լինելով, որ ՀՌԱՀ անդամի աշխատանքը շատ ավելի պատասխանատու ու կարեւոր է, քան վարչապետի օգնականի: Այդ դատողության արդարացի լինելը չենք քննարկում, սակայն ուզում ենք ներկայացնել, որ հանձնաժողովի անդամն առձեռն ստանում է 375 հազար դրամ: Արդյո±ք ցածր է այս աշխատավարձը, թե ոչ, թող դատի մեր ընթերցողը: Մեր կարծիքով բավականին կլորիկ գումար է, հաշվի առնելով, որ աշխատանքն առանձնապես ծանր չէ, եւ այդ աշխատանքից կարելի է ՙթռնել՚ ժամը 16-ից հետո:
Այնուամենայնիվ հանձնաժողովի անդամ լինելը կարելի է ասել, որ շատ ձեռնտու գործ է: Օրինակ, նույն Արմեն Մկրտչյանը 2012 թվականի ընթացքում ստացել է 6.5 միլիոն դրամ աշխատավարձ, մի կլորիկ գումար էլ կարողացել է մի կողմ դնել, այսպես ասած, հոգեպահուստ: Հասկանալի է, որ հանձնաժողովի նախագահ Գ. Բունիաթյանի հայտարարագրված թվերն էլ ավելի ճոխ են: Այնպես որ, ցածր աշխատավարձի մասին խոսելը ՀՌԱՀ-ի դեպքում մեղք է, մեղք:

ՀՌԱՀ-Ը TV-ՆԵՐԻ ԼՈԲԲԻՆԳՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ

Աշխատավարձի ՙցածր՚ լինելու պատճառով հավանաբար ՀՌԱՀ-ի ներկայացուցիչները, գործ անելու փոխարեն, այս կամ այն հեռուստատեսության ղեկավարների հետ, որին համոզելով, որին պարտադրելով, կամ այլ մեթոդներով, փորձում են որոշակի հարցեր լուծել: ՀՌԱՀ անդամ Ա. Մկրտչյանը անկեղծանալով պատմում էր, թե ինչքան լավ հարաբերությունների մեջ են գտնվում գրեթե բոլոր հեռուստաընկերությունների հետ, եւ եթե որեւէ խնդիր, կամ հակասություններ են առաջանում թե օրենքների, թե բողոքների հետ կապված, ապա մարդկանց հրավիրում եւ բացատրում են, որ ՀՌԱՀ-ը ոստիկան չէ, մահակով չի պատժում, տուգանքներ չի նշանակում, այլ. ՙՕգտագործելով լավ, ընկերական հարաբերությունները հեռուստաընկերությունների հետ, պատրաստ ենք նրանց շահերը պաշտպանել կառավարությունում` կապված տուրքերի հետ՚: Պարոնայք, դուք միջամտող օղակ չեք, այլ վերահսկող եւ գնահատող, այնուհետ շարունակելով ավելացրեց. ՙՄենք իրավունք չունենք հրամայելու եւ եթե հարց է լինում, պարզապես խնդրում ենք, որ ավելի ուշադիր լինեն՚:
Դե ինչ, մենք էլ բազմահազարանոց լսարանի կողմից խնդրում ենք, որպեսզի մաքրեք եթերը անգրագետ ու հոգնած դեմքով հաղորդավարներից, պահեք հայոց լեզուն անաղարտ, ցուցադրեք ֆիլմեր, որոնք բարին ու բարոյականն են քարոզում: Ինչ վերաբերում է գովազդներին, որոնք հայկական եթերում լցված են աճող մոլախոտերի նման, ապա հատուկ նյարդեր են պահանջվում դրանց դիմանալու, իսկ որոշ դեպքերում էլ հասկանալու համար:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում