ՙԵՐԲ ՃԼՈՆ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է
Արխիվ 12-16ԵՐԲ ՃԼՈՆ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է
Վերջին օրերին ծանր ու երկարատեւ լռությունից հետո կենդանության նշաններ դրսեւորելով հերթական անգամ ծղրտաց` այդպես էլ հանրության համար անհայտ մնացած, ոչ էն ա լրագրող, ոչ էն ա ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը` նաեւ մի գլուխ զազրախոս ցույցեր եւ այլ ակցիաներ կազմակերպելով:Իմ գործընկեր Գագիկ Թադեւոսյանը դեռ անցյալ տարվա նոյեմբերին անդրադարձել է այդ տարրի ով լինելուն` նրան բարեկամաբար զգուշացնելով. ՙԱզգային Միաբանություն կուսակցությունը՚ եւ նրա առաջնորդ Արտաշես Գեղամյանը, ով ընդունված ու ճանաչված է որպես հայրենասեր քաղաքական գործիչ ինչպես մեր երկրում, այնպես էլ լայն ճանաչում ունի եւ հարգանք է վայելում միջազգային ամենահեղինակավոր կառույցներում, դարձել է ոչ միայն ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենայի թիրախ, այլեւ տեղական նորելուկ տհասների: Բայց պետք է հիասթափեցնեմ բացահայտ դավաճանության ուղի ընտրած Սուրեն Սարգսյան տհասին. պապանձվիր, ստահակների ժամանակը չի եկել, չենք էլ թողնի որ գա՚: Ավա¯ղ, այս տողերի հրապարակումից կես տարի անց արդեն իսկ պարզ դարձավ, որ հիշատակված նորելուկ տհասը հետն էլ բութ է: Այս անգամ զառանցանք հիշեցնող նրա հարցազրույցի թիրախում հայտնվեցին մեր հանրության հարգանքը վայելող, հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնության ամրապնդման, Հայաստանի Հանրապետությունը Մաքսային միությանն ու Եվրասիական միությանն անդամակցելու համոզված ջատագովներ` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ ՙԱզգային Միաբանություն կուսակցության՚ նախագահ Արտաշես Գեղամյանը: Կարդալով այս տողերը` մեր հարգարժան ընթերցողը կտարակուսի. արդյոք արժե± երկու հայրենասեր գործիչների անվան կողքին հիշատակել սուրենսարգսյան քաղաքական խեղկատակի, մեղմ ասած, բոմժիկի անունը:
Այո, սիրելի ընթերցող, իմաստ ունի, քանի որ այս բոմժիկը պարզապես հրահանգ է կատարում: Հրահանգ, որը նրան տվել է Հայաստանում վաղուց ի վեր մոռացված, պաշտոնաթող գոմաձորցի Կառլոսը: Մարդ, ում գոյության մասին, թերեւս, հիշեցնում են Այգեձորի նրա պետական ՙհամեստ՚ աշխատավարձով կառուցված, երկնաքեր պարիսպներով պատած շքեղ դղյակը, օպերայամերձ հրապարակի ու այլ վայրերում գտնվող սննդի օբյեկտները:
Լսիր, Սուրե°ն, մեծն Կառլոսի աղավնյակ, եթե տերդ անհագուրդ ցանկություն ունի քաղաքական դաշտ վերադառնալու, թող դա անի ոչ թե միջնորդավորված, այն էլ քո նման անդեմի միջոցով, այլ վարվի խելամտորեն` մեր ժողովրդից քավություն աղերսելով, որ, տարիներ շարունակ լինելով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, հանդուրժել է մեր երկրում իրականացված լայնածավալ կողոպուտը: Եվ հիմա էլ գեղցիական հնարքների չդիմի, քո միջոցով սուր քննադատի Հանրապետության առաջին եւ երկրորդ նախագահներին, ժողովրդին, իբր, հասկացնելով, որ ինքը նրանց օրոք իրականացված թալանի հետ կապ չունի: Առավել անհեթեթ է հնչում քո միջոցով` սուրենսարգսյան, հնչեցված քննադատությունը Արթուր Բաղդասարյանի հասցեին, քանի որ Կառլոսի մերձավորագույն արյունակից բարեկամը Ա. Բաղդասարյանի անմիջական զինակիցն է:
Ինչեւէ, այս է իրականությունը, որը վերջիններիս գործողությունների արդյունքում հիշեցնում է բուլվարային ֆարս: Ասել, որ սուրենսարգսյանի եւ յուր պապաների համար ամեն ինչ կորսված է, կարծում եմ, ժամանակավրեպ կլինի: Վերջիններս, այնուամենայնիվ, տեղ են թողնում նահանջի համար` խիստ զգուշավոր արտահայտվելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին:
Հաշվարկը պարզ է. Նախագահը բարի է, կարող է բավարարվել սուրենիկի հոգեւոր հայրիկի ծոծրակին հայրական մի հատ ճլո կամ, գրական լեզվով ասած, թաթալոշ տալով` մեղմաբար հորդորել. ՙՎեր ընգի տեղդ, լուռ մնա, ոչ թե գյադագյուդաների միջոցով անբովանդակ մեսիջներ ուղարկի՚:
Ի դեպ, ճլոյի կամ թաթալոշի հարցում, իմ կողմից ավելացնեմ, որ տարիքն առած մանկահասակ մտային կարողություններ ունեցող Սուրենիկի դեպքում դա վաղուց ի վեր պահանջված պրոֆիլակտիկ միջոց է եւ կարող է դրական ազդեցություն թողնել սուրենսարգսյանի կենսագրությունը փարթամացնելու գործում: Բա¯, Սուրեն Կառլոսովիչ, հուսով եմ հասկացար, թե ինչի մասին է խոսքը: Կարդա այս տողերը եւ խորհիր քո տեսակի ողբալիության շուրջ, ով բոլորի վրա ստվեր գցելով` փորձում է իր ողորմելի գոյության մասին կրկին ազդակներ հաղորդել:
Բարեւներով` Հայաստանի ՆԳ նախկին նախարար, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՙԱզգային Միաբանություն
կուսակցության՚ նախագահության անդամ ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲԻ ԳԱԼՍՏՅԱՆ

