ՙ«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ԷԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

Արխիվ 12-16

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ԷԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»



Ապրիլի 23-ին հայերիս կենսաբանական թշնամի երկրի` Թուրքիայի վարչապետ Էրդողանը առաջին անգամ Հայոց չսպիացող վերքի` ապրիլի 24-ի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, ըստ էության, խոսվում է ամեն ինչի, ցավակցությունների, բայց ոչ Հայոց ցեղասպանության մասին: Այս եւ 99 տարի քարքարոտ ճանապարհ անցած Հայ դատի մասին «Իրավունքը» զրուցեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՈՎԻ հետ:

«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՎԱԾ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏ ԿԱՆՉՎԵԼ»


-Պարոն Մարգարով, Էրդողանի հայտարարությունը ի՞նչ նշանակություն կարող է ունենալ:


- Բնականաբար, այն հասցեագրված էր միջազգային հանրությանը` ցույց տալու համար, որ Ցեղասպանությունից 99 տարի անց Թուրքիան փոխում է իր դիրքորոշումը, ինչ-որ կերպ զղջում է արածների համար: Բայց պետք է տարանջատել ցանկությունը իրականությունից: Ցանկությունը գուցե եղել է ձեւական, իսկ իրականությունն այն է, որ Թուրքիայի դիրքորոշման մեջ բովանդակային առումով էական տարբերություն` ապրիլի 22-ի եւ ապրիլի 23-ի միջեւ, ըստ էության, չկա: Ինչ վերաբերում է թուրքական հասարակությանը, այնտեղ ինչ-որ մի ազդանշան գուցե կա, որ ընդունում է, թե այդպիսի մի խնդիր եղել է: Բայց ինչ որ ասված է, դրանից ավել, դժվար թե կարելի է ակնկալել, որ տվյալ պահին թուրքական իշխանությունները պատրաստ են ասել: Չնայած, կա առնվազն երկու գործոն, որոնք եւս իրենց դերն ունեն այս ամբողջ պատմության մեջ. մեկը Միացյալ Նահանգների սենատի որոշումն է, երկրորդը` ՀՀ նախագահի ելույթը, որը կարելի է ընկալել այսպես` Ցյուրիխում հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերը կարող են հետ կանչվել: Այնուամենայնիվ, դժվար թե, Էրդողանի հայտարարությունը եղել է վերոնշյալ ելույթի արձագանքը, որից շատ քիչ ժամանակ է անցել, բայց դրա հետ կապել` որոշ չափով կարելի է:
- Ըստ Ձեզ, Էրդողանի հայտարարությունը որեւէ կերպ կարո՞ղ է ազդել չեղած հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների վրա:
- Երկկողմանի հարաբերությունների դրական զարգացմանը այս հայտարարությունը, դժվար թե, ինչ-որ լիցք տա, որովհետեւ հայտնի է այն դիրքորոշումը, որն ունի հայկական կողմը: Խոսքն այն մասին չէ, որ ուղղակի, ցավակցությունների մի մեծ կույտ հնչի հայերի զոհերի եւ այլ ազգերի հասցեին, այլ Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանության փաստը: Այնպես որ, ցավակցությունները տվյալ դեպքում մենք տարանջատում ենք ուղղակի ներողությունից եւ փաստի ճանաչումից:
Այս հայտարարությունից կարելի էր սպասումներ ունենալ միայն այն դեպքում, երբ դրան հետեւեն համապատասխան քայլերը, որը դժվար է ակնկալել, թե կվերածվի երկկողմանի կոնկրետ գործողությունների: Խոսքը խոսքերի մասին չէ, այլ` գործի մասին, իսկ գործը վերաբերում է կոնկրետ փաստաթղթերի եւ կոնկրետ գործողությունների, որոնք տեղի չեն ունեցել: Ընդհանուր առմամբ, սա Թուրքիայի ներսում մի փոքր ակնարկ էր, որ եղել է խնդիր, չնայած` ոչ ոք չի էլ թաքցրել դա, թեպետ երբեւէ չէին էլ խոսել: Երկկողմանի հարաբերություների մեջ դրական զարգացում մենք չենք ակնկալում, որովհետեւ թուրքական կողմը չի կատարում այն, ինչ որ ակնկալվում է` կապված երկկողմանի հարաբերությունների հետ: Միջազգային հանրության համար սա ուղղակի առիթ է խոսելու, թե տեսեք-տեսեք` Թուրքիան ինչ-որ մի տեղ արձագանքել է, մինչդեռ նման հայտարարությունը հերթական PR ակցիան է, որն իր մեջ բովանդակային մաս չի պարունակում:

«ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԵՐԸ ՉԵՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ 100, 200
ԿԱՄ 500 ՏԱՐԻ ՀԵՏՈ»


-Էրդողոնի հայտարարության մեջ հատուկ շեշտադրում կար այն մասին, որ իրենք 1915 թվի իրադարձությունների ուսումնասիրման համար հայ, թուրք եւ միջազգային պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու կոչ են արել: Այսօր երկխոսելը, եղելությունը կրկին ուսումնասիրելը, թեկուզ գիտնականների մակարդակով, արդյո՞ք կարող է ինչ-որ մի տեղ ընդունելի լինել:
- Մեր կողմից հայոց պատմագրությունը եւ օբյեկտիվ պատմական իսկությունը իր գնահատականը արդեն վաղուց ներկայացրել է այն դեպքերին, որոնք տեղի են ունեցել այժմյան Թուրքիայում: Այսինքն` փաստը, օբյեկտիվ իրականությունը, ճշմարտությունը արդեն հայտնի են, եւ շատ բարդ է ստեղծել ինչ-որ հանձնաժողով, ինչ-որ կոմիտե կամ խումբ, որը նորից պիտի ապացուցի այն, ինչ որ հայտնի է: Բայց եթե թուրքական կողմը համոզված չէ փաստագրական մասի մեջ, նման խումբը եւս մեկ անգամ կարող է ներկայացնել, վերահաստատել անցալը եւ տալ օբյեկտիվ գնահատական, որն արդեն տրվել է: Սակայն այստեղ կա մեկ խնդիր, դիամետրիայի մեջ աքսիոմաները չեն ենթարկվում ապացուցման, այնպես էլ այստեղ` այն ինչ-որ հայտնի է, պարզ ճշմարտություն է, ու կարիք չկա վերաապացուցելու: Դա նույնիսկ որոշ իմաստով կարող է նվազեցնել այս ճշմարտության արժեքը: Բայց բոլոր դեպքերում, մենք խոսում ենք երկկողմանի հարաբերությունների զարգացման մասին, ինչը առայժմ չենք տեսնում: Պետք չէ շփոթել ձեւական իմիտացիոն քաղաքականությունը իրական, ռեալ, բովանդակային քայլերի հետ:
- Իր հայտարարությունից հետո` հենց ապրիլի 24-ին, Էրդողանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել միայն Ղարաբաղյան հարցի լուծումից հետո...
- Սա նորություն չէ, այլ, ըստ էության, տրամաբանական շարունակությունն է այն հայտարարության, որը հնչեցվել էր խորհրդարանում: Նպատակն այն էր, որ հանկարծ ոչ մեկը, այդ թվում նաեւ Ադրբեջանը իրեն սխալ չհասկանա, թե խոսքը ցեղասպանության ճանաչման մասին է եղել: Հայտարարության մեջ բացարձակապես դրա մասին խոսք չկա, այլ պետք է փաստել, որ թուրքերը շարունակում են այն քաղաքականությունը, որն իրենք որդեգրել են 90-ական թվականների սկզբին. նախապայմանների քաղաքականությունը հանդես է գալիս որպես իրենց այցեքարտ:
- Քանի որ նորից Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում, արդյո՞ք այսօր օրհասական չի դարձել հայ-թուրքական արձանագրությունից Հայաստանի ստորագրությունը հետ կանչելու կարեւորությունը:
- Բարի կամքի դրսեւորումը երեւի ունի իր տրամաբանական եւ ժամանակագրական սահմանները, հատկապես հաշվի առնելով, որ շատ ժամանակ է անցել այս նախաստորագրումից հետո, ինչը որեւէ պրակտիկ գործնական հետեւանքներ չունեցավ: Այս արձանագրությունը գտնվում է «բարեհաջողության ճանապարհի ավարտին», իսկ իրավական կանչը կնշանակի, որ շատ լուրջ արձագանքներ կլինեն թուրքական ճակատի վրա:
- Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթը:
- Մոտավորապես նույնն էր, ինչպես ամեն տարի:
- Բայց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշում էր, որ «շատ ուժեղ» հայտարարություն է սպասվում:
- «Շատ ուժեղ հայտարարություն» ասելով` կարելի է հաշվի առնել այն հանգամանքը, որ մենք արդեն ունեինք ամերիկյան համապատասխան մշտական հանձնաժողովի որոշումը: Քաղաքականության մեջ կան էլեմենտներ, որտեղ ի հայտ է գալիս թուրք-ամերիկյան հարաբերությունների խնդիրը, ինչը արձագանք է գտնում նաեւ ապրիլքսանչորսյան ԱՄՆ նախագահի ելույթի մեջ: Անկախ նրանից, թե իր ելույթում ԱՄՆ նախագահը օգտագործելու է «Մեծ եղեռն» արտահայտությունը կամ ինչ-որ մի այլ արտահայտություն, պարզ է, որ այդ երկրի կողմից ակնկալվող պատմական ճշմարտության ներկայացումը, որը հետագայում քաղաքականության մեջ փորձում էր գտնել ճշմարիտ որոշումը հայկական հարցի համար, մենք այսօր դժվար թե կարող ենք ակնկալել:
- Իսկ ի՞նչ անդրադարձ կունենա Հայ դատի խնդիրների վրա, Հայաստանի` Մաքսային միության անդամակցումը:
- Հայաստանի անդամակցությունը որեւէ միջազգային կամ վերազգային կազակերպության հետ եւ Հայ դատի հարցը դժվար թե կարող ենք կապել: Մեկը մյուսի հետ տվյալ դեպքում փոխկապակցված չեն:
- Արդյո՞ք որեւէ ռեալ հիմք կա այն տեսակետների մեջ, որտեղ ասվում է, թե Ցեղասպանության հարյուրամյա տարելիցով պատմությսն էջը թերթվում է, եւ անելիքներ այլեւս չունենք:
- Ես այդ կարծիքը չեմ կիսում: Հարյուրամյակը, այո, լուրջ սահմանային շրջան է, բայց միանշանակ պատմական էջերը չեն ավարտվում 100, 200 կամ 500 տարի հետո: Խոսքը փաստի մասին է, եւ անկախ նրանից, թե անցնելու է 100 տարի կամ մի քանի դար, այս պատմական ողբերգությունը, որը մինչեւ օրս չի ստացել եւ նույնիսկ եթե ստանա ճանաչում, մնալու է պատմության մեջ որպես ամենասեւ, ամենաթեժ, ամենադժվար, ողբերգական եւ անմարդկային էջերից մեկը ոչ միայն հայոց պատմության, այլ համաշխարհային պատմության մեջ: Եվ այն կմնա որպես ամոթի էլեմենտ Օսմանյան կայսրության վերջին տարիների պատմության համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում