ԵՎ ԻՆՉՈՒ Է ԱՄՆ-Ը ՈԳԵՎՈՐՎԵԾ ԷՐԴՈՂԱՆԻ ԴԱՏԱՐԿ ՈՒՂԵՐՁԻՑ

Արխիվ 12-16

ԵՎ ԻՆՉՈՒ Է ԱՄՆ-Ը ՈԳԵՎՈՐՎԵԾ ԷՐԴՈՂԱՆԻ ԴԱՏԱՐԿ ՈՒՂԵՐՁԻՑ


Ցավալի է, բայց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ այս հարցը հերթական անգամ հայտնվեց համաշխարհային մեծ խաղերի, այսինքնª նաեւ շահերի կիզակետում: Եվ երեւում է, որ այս անգամ այդ շահերը բավականին սուր են արտահայտված, քանի որ Էրդողանը սկսել է աննախադեպ քայլերի գնալ:

ԷՐԴՈՂԱՆԻ ՈՒՂԵՐՁԻՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՄԻԱՅՆ ԱՅՆ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԸ

Ուղերձը, որ ապրիլի 24-ի նախօրեին հնչեցրեց վարչապետ Էրդողանը, անկախ այն նպատակներից, որ ուներ իր հիմքում, մեկ գլխավոր իմաստ էլ ուներ. թուրքական կառավարության թիվ մեկ պաշտոնյան, եթե չենք սխալվում, 1915թ. ի վեր առաջին անգամ ապրիլի 24-ին ընդառաջ հանդես եկավ պաշտոնական կոչով: Հասկանալի է, ոչ այն պատճառով, որ Էրդողանն առաջինն էր այն թուրք պաշտոնյաներից, որ հանկարծ գիշերն արթնացավ մղձավանջային երազից ու միանգամից մտածեց, թե այս ինչ վատ բան են արել: Չէ, իր այս ուղերձով էլ է Էրդողանը փորձում ուրանալ Ցեղասպանության փաստը, ինչին ի պատասխան բավականին կտրուկ էր արտահայտվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ապրիլի 24-ի իր ուղերձում, ընդգծելով այն միտքը, որ Ցեղասպանության ժխտումն արդեն իսկ հանցագործություն է: Իսկ այն, ինչ վերջերս Թուրքիան բերեց Քեսաբի գլխին, արդեն իսկ պարզ կեղծիք է դարձնում Էրդողանի այդ ամբողջ լացուկոծը: Մի խոսքով, եթե իրոք Անկարան զղջում է, ապա թող ճանաչի Ցեղասպանությունն ու բացի Հայաստանի սահմանները եւ ոչ թե վարչապետի մակարդակով ճառեր հնչեցնի: Հակառակ պարագայում հայ-թուրքական արձանագրություններն օրակարգում թողնելու ՙՙողջամիտ ժամկետներ՚ հասկացությունն առավել քան արդիական է դառնում՚:
Այսպիսով, թեեւ կասկած չկա, որ Էրդողանն ինչ-ինչ նկատառումներով էր այս շոուն կազմակերպել, բայց մեկ է, անկախ այդ ուղերձի տակ դրված նպատակներիցª միայն այն փաստը, որ նա ապրիլի 24-ի նախաշեմին նման ՙարդարացումներով՚ հանդես գալու անհրաժեշտություն է զգացել, արդեն իսկ վկայում է այն մասին, որ իրոք Ցեղասպանության հարցը լռվել-մնացել է Թուրքիայի կոկորդին եւ տարեցտարի գնալով միայն ավելի է խեղդում Անկարային:
Իսկ 2015-ի սինդրոմն այն աստիճան վտանգավոր է դարձել, որ թեեւ դրա դեմ պայքարին Թուրքիան մասնագետների մի ամբողջ բանակ է ուղղել, սակայն այդ պարագայում անգամ Էրդողանը պարտադրված էր գնալ մի քայլի, որը չէր արվել անցած 99 տարիներին:
Սակայն միայն 2015-ի սինդրոմը, թերեւս, բավարար չէր, որ թուրքական կառավարությունը գնար նման արմատական քայլիª առիթ տալով ամերիկյան Պետդեպարտամենտինª իր պաշտոնական ներկայացուցիչ Ջեյն Պսակիի շուրթերով մեկնաբանել. ՙՄենք կարծում ենք, որ դա դրական ազդակ է այն մասին, որ հնարավոր է հասնել այդ փաստերի ¥Ցեղասպանության- հեղ.¤ լիակատար, անկեղծ եւ արդարացի ճանաչման...՚: Բայց չէ, հազիվ թե Պետդեպարտամենտն իրեն նեղություն տար այս մասին խոսելª պատմական իրողություններն իրենց տեղը դնելու նկատառումներից ելնելով: Այս առումով նախ հիշենք, որ երկու-երեք օր առաջ ՀՀ-ում ամերիկայն դեսպան Ջոն Հեֆֆերնը հերթական անգամ հիշեց հայ-թուրքական հաշտության եւ Ցյուրիխյան արձանագրությունների մասին: Դա հազիվ թե պատահականություն էր, հաշվի առնելով, որ Ջեյն Պսակին, ըստ էության հայտարարելով նաեւ, թե իր այդ կոչով Էրդողանը հրապարակայնորեն ճանաչում է ՙ1915-ին հայերին բաժին ընկած տառապանքները՚ ¥կրկին հեռատեսորեն Ցեղասպանություն տերմինի մասին խոսք անգամ չկա¤, այնուհետեւ շեշտադրումները կրկին տեղափոխում է Ցյուրիխյան արձանագրությունների ուղղությամբ, թե այդ հայտարարությունը ՙինչպես մենք հույս ունենք, կնպաստի հայերի եւ թուրքերի հարաբերությունների կարգավորմանը՚:
Եվ քանի որ Վաշինգտոնում նորից հիշել են հայ-թուրքական հաշտեցման մասին, ուստիեւ պատահական չէին կարող լինել նաեւ դեսպան Հեֆֆերնի կողմից օրերս հնչեցրած եւ երեկ էլ Ծիծեռնակաբերդում կրկնած այն պնդումը, թե նախագահ Օբաման պատրաստվում է այս անգամ հանդես գալ ՙշատ ուժեղ հայտարարությամբ՚: Եվ պարզ է, որ պետդարտամենտյան ծագման այդ մեսիջների հիմնական հասցեատերըª Անկարան, գոնե նման ուղերձ պետք է հնչեցներª Օբամայի այդ ՙուժեղ հայտարարությունը՚ մեղմելու համար: Էլ չասած, որ Քեսաբի հետ կապված ռուսներն էլ իրենց հերթին ակտիվացրին Ցեղասպանության թեման, ինչի կողքով եւս Էրդողանը չէր կարող անտարբեր անցնել: Եվ այն փաստը, որ Օբամայի ուղերձում այդպես էլ որեւէ էական միտք չկար, խոսում է այն մասին, որ Էրդողանի այդ կոչն իր նպատակին հասավ:

ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԲԱԶՄԻՑՍ ՏԱՊԱԼՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

Մյուս կողմից էլ կարելի է պատկերացնել, թե Վաշինգտոնն ինչո±ւ հենց այս թեժ պահին հանկարծ հիշեց պահոցներում հանգիստ փոշոտվող Ցյուրիխյան արձանագրությունների, այսինքնª հայ-թուրքական հաշտեցման պատմության մասին: Առավել եւս, որ Ուկրաինայի հետ կապված վիճակն այնքան է շիկացել, որ արդեն նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն է հայտարարում, ՌԴ-ն, չնայած պատժամիջոցների մասին բոլոր սպառնալիքներին, չի պատրաստվում նահանջել. ՙԵթե մեր օրինական շահերը, ռուսների շահերն ուղղակի հարձակման ենթարկվեն, ինչպես դա տեղի ունեցավ օգոստոսին` Հարավային Օսեթիայում, ես այլ հնարավորություն չեմ տեսնում, քան պատասխանել միջազգային իրավունքի համաձայն: Ռուսաստանի քաղաքացիների վրա հարձակումը Ռուսաստանի վրա հարձակում է՚: Հվ. Օսեթիայի մասին այդ միտքը, թեեւ ունի հարավ-արեւելյան Ուկրաինա զորք մտցնելու իմաստ, բայց նաեւ հիշեցնում է ռուս-վրացական հարաբերությունների մասին, որոնք այս բարդ իրավիճակում էլ շարունակում են բավականին հետաքրքիր կերպով զարգանալ: Օրերս էլ հերթական անգամ հանդիպեցին ՌԴ-ի եւ Վրաստանի ներկայացուցիչները, մինչեւ իսկ քննարկեցին երկու երկրների նախագահների հանդիպման թեման, ինչի մասին վրացիները քանիցս հայտարարել են դեռ Սոչիի Օլիմպիադայի օրերից սկսած: Հայաստանում նույնպես Ռուսաստանի դիրքերը գնալով միայն ամրապնդվում են: Իսկ ավելի հարավª Սիրիայում, չնայած քեսաբյան պրովոկացիային, Ասադը շարունակում է քայլ առ քայլ իր վերահսկողության տակ առնել երկիրը եւ նույնիսկ խոսում է ընտրություններ անցկացնելու ցանկությունից: Իսկ դա նշանակում է, որ եթե արագորեն քայլեր չձեռնարկվեն, ապա ինչպես Ղրիմում եւ Արեւելյան Ուկրաինայում, Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքի ուղղությամբ ամերիկյան քաղաքականությունը եւս լուրջ վտանգի տակ է հայտնվելու: Միեւնույն ժամանակ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված հերթական անգամ սրվեց Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու երազանքը, որի հիմնական տարբերակներից մեկն է հարավկովկասյան տարածաշրջանով Կենտրոնական Ասիայից էներգակիրների տեղափոխումը: Այսինքնª այս առումով եւս հայ-թուրքական հաշտեցման ծրագրերը վերստին ԱՄՆ-ի համար դառնում են առաջնային: Իհարկեª այստեղ կա նաեւ ղարաբաղյան թեման, եւ այս առումով պատահական չէր նաեւ Ադրբեջանի ամերիկյան դեսպան Մորնինգստարի օրերս արած այն հայտարարությունը, թե. ՙՈւկրաինական իրադարձությունները պահանջում են արագորեն կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը՚: Բավական խորամանկ հայտարարություն է. մի կողմից Բաքվին հիշեցնում է, թե` տեսեք, ինչ եղավ Ղրիմի հետ: Բայց նաեւ Բաքուն ինքն է դա տեսնում ու հասկանում, որ այս պահին, եթե պատերազմ սկսի Ղարաբաղում, ապա բացի հայկական բանակից` պետք է գործ ունենա ռուսների հետ, քանի որ նրանք հաստատ այս պահին ամեն ինչ կանեն ԼՂՀ-ն ադրբեջանական, այսինքնª նաեւ ամերիկյան ազդեցության գոտի չթողնելու համար: Դե, ուրեմն, եթե Ադրբեջանը չի ուզում ամբողջովին կորցնել Ղարաբաղը, ամերիկյան դեսպանը, ըստ էության, խորհուրդ է տալիս արագորեն ինչ-որ կերպ լեզու գտնել հայերի հետ: Բայց ի±նչ կերպ, եթե վերջերս նույնիսկ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահն էր հայտարարել, թե լուծման կոնկրետ եւ ոչ մի ուղի դեռ չի տեսնում: Էրդողանն էլ իր հերթին հայ-թուրքական թեման կրկին բերեց-կապեց Ղարաբաղի հետ, եւ վերջ...
Այսպիսով, այս օրերի թուրքական շոուն ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-թուրքական հաշտեցման զառամյալ ծրագրերի միջոցով մեր տարածաշրջանով արեւելք-արեւմուտք առանցք ստեղծելու եւ Ռուսաստանին Իրան-Սիրիա ուղղությունից կտրելու նույնքան զառամյալ գաղափարախոսությանը հարություն տալու փորձ: Միայն թե տարօրինակ է, որ ամերիկյան դիվանագիտությունն այդպես էլ չի կարողանում այս տարածաշրջանում մի նոր բան մոգոնել եւ ամեն անգամ պտտվում-պտտվում ու վերադառնում է բազմիցս տապալված այդ գաղափարին, մտածելով, որ եթե թուրքերին մի փոքր ավելի շատ ճնշի, ամեն ինչ տեղը կընկնի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում