Երեկ, երբ ծանոթացա ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ հայտարարությանը...

Արխիվ 12-16

Երեկ, երբ ծանոթացա ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ հայտարարությանը, որպես արեւմտահայի ժառանգ, հանկարծ հիշեցի ՙղարաղուլ՚ բառը, որը եթե թուրքերենից բառացի թարգմանես, նշանակում է ՙսեւ ստրուկ՚: Բա ղարաղուլ է, էլ ինչ է. ՙԱյսօր մենք նշում ենք Մեծ եղեռնը (Meds Yeghern) եւ հարգում նրանց հիշատակը, ովքեր զոհվեցին 20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի ժամանակ: Մենք հիշում ենք սարսափը, թե ինչ տեղի ունեցավ 99 տարի առաջ, երբ մեկուկես միլիոն հայեր սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին Օսմանյան կայսրության վերջին օրերին, եւ մենք սգում ենք այդ տղամարդկանց, կանանց ու երեխաների կորսված կյանքերի ու հոգեկան տառապանքների համար՚: Սակայն մեզ զարմացրեց ոչ այնքան հենց ԱՄՆ նախագահի դիրքորոշումը, այլ մեր հայերից ոմանց մեծ հույսերը, որ Օբաման իր նախընտրական խոստումը կկատարի եւ կգործածի ՙՑեղասպանություն՚ միջազգային իրավական տերմինը: Էլ ավելի զարմանալի է, որ հավատացին դեսպան Հեֆֆերնի ասածին, թե մի չտեսնված, արտակարգ բան է հնչելու Օբամայի խոսքում: Ի վերջո, ավելի լավ է ո°չ Օբաման հերթական դատարկ հայտարարությունով հանդես գա, ո°չ էլ Էրդողանը իր կեղծավոր ցավակցությունով, այլ միասին Քեսաբից վերցնեն իրենց վարձկաններին ու ռադ լինեն այդտեղից:
Այն, որ ԹՈՒՐՔԻ բնույթը չի փոխվում, առիթ եղավ համոզվելու, քանզի հենց ապրիլի 24-ին թուրքական բանակը մտավ Սիրիա` շահ Սուլեյմանի գերեզմանը իսլամիստ գրոհայինների ոտնձգություններից պաշտպանելու պատրվակով: Դե պարզ է, ռեալ Սիրիայում սրանք պաշտպանելիք չէին կարող ունենալ, պարզապես զարմանալիորեն պատրվակ մոգոնեցին, որպեսզի հենց ապրիլի 24-ին զորք մտցնեն մի երկիր, ուր մեծ հայկական համայնք կա: Իսկ նրանց կրտսեր եղբայրները` ազերիները, ինչպես տեղեկացանք սահմանամերձ գոտում ծառայող զորականներից, մի քանի կմ այն կողմ բարձր երաժշտությամբ եւ ճոխ հրավառությամբ նշեցին ապրիլի 24-ը: Դե ինչ, զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, մենք կոչ կանենք մեր հայրենակիցներին թուրք ցեղատեսակին չանվանաել անասուն: Ախր, դրանով անարդար վիրավորանք կհասցվի անասուններին:
Իսկ մեր որոշ հայրենակիցներ զարմանալիորեն ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ իրենց դրսեւորեցին որպես իսկական խոզ: Դեպի հուշահամալիր բարձրանալիս, թեեւ թունդ ծխող եմ, այնուամենայնիվ, հետեւում եմ դեռ խորհրդային ժամանակներից ընդունված կարգին` ձեռնպահ մնալ ծխելուց, բայց ապշել կարելի է, թե ինչքան շատ են արեւածաղիկ չրթողները, դատարկ շշերը այս ու այնտեղ թողնողները, կամ նույնիսկ քայլելիս շաուրմա զխտկվողները: Լավ, ձեզ չե±ն սովորեցրել, որ սրբավայրում աղբ չեն նետում, արեւածաղիկ չեն չրթում, չեն ուտում, ռեխները բացած չեն ծիծաղում... Ինչ է, դժվա±ր է ջրի շշերը տանել եւս մի քանի հարյուր մետր եւ նետել աղբաման, իսկ չրթելու կամ ուտելու համար մի քիչ սպասել, դուրս գալ տարածքից նոր միայն հագուրդ տալ քաղցին կամ վատ սովորությանը... Ինչեւէ, զարմանալով հանդերձ հորդորում ենք խոզաբարո քաղաքացիներին, ընդհանրապես չբարձրանալ Ծիծեռնակաբերդ (մի քանի ծաղկի պակասից մեր նահատակները հաստատ չեն նեղանա), իսկ իշխանություններին` խստագույնս արգելել այդ տարածքում արեւածաղկի, պաղպաղակի, ուտելիքի ու նման այլ բաների վաճառքը:
Սակայն մեր զարմանքն ավարտենք պոզիտիվ լուրով: Տեղեկատվական անվտանգությանը նվիրված Պետերբուրգյան համաժողովում Ռուսաստանի նախագահ  ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ հորդորեց ինտերնետից օգտվողներին ձեռնպահ մնալ ամբողջովին ամերիկյան հսկողության տակ գտնվող ՙԳուգլից՚ եւ օգտվել ռուսական համակարգերից, մասնավորապես ՙՅանդեքսից՚: Նա մատնանշեց, որ ռուսական համակարգերը բավականին արագ զարգանում են, եւ խոստացավ պետական աջակցություն այդ գործին: Դե ինչ, այդպիսի մոտեցումը ողջունելի է եւ ընդօրինակելի է: Ճիշտ է, դեռեւս այդպիսի հզոր կիբերհնարավորություններ մեր երկիրը չունի, բայց տարրական հարցերում թեկուզ կարելի է ռուսերի օրինակին հետեւել: Օրինակ, Սիրիայից հայրենադարձված մի քանի կարգին մարդիկ, ում ճակատն արժե համաբուրել, արտադրում են հայկական ջինս: Օրինակ, ինչու միահամաուռ չօգտվել այդ արտադրանքից, որ ուզած-չուզած փոքրիկ արտադրամասը վերածեն կարգին ծավալներ թողարկող գործարանի:  

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում