ՍՏՐԿԱԿԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՕԲԱՄԱՅԻՆ
Արխիվ 12-16ՍՏՐԿԱԿԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՕԲԱՄԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915-ի Հայոց ցեղասպանությանն առնչվող ամենամյա հայտարարության մեջ կրկնել է անցյալ տարվա ձեւակերպումը` ՙՄեծ եղեռն՚: Օբաման այս անգամ եւս խուսափեց ՙցեղասպանություն՚ եզրույթն օգտագործելուց, որն էլ սպասելի էր: Հետաքրքիր է, իսկ ինչո±ւ էր Հեֆֆերնը մի քանի օր առաջ հայտարարել, որ Օբամայի հայտարարությունը ցնցելու է բոլորին... ԱՄՆ-ի երեսպաշտ կեցվածքի եւ իրական փաստերի վրա աչք փակելու հետ կապված` ՙԻրավունքը՚ զրուցեց ամերիկամետ քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ.
- Անցած տարի եւս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հնչեցրեց ՙՄեծ եղեռն՚ արտահայտությունը, եւ դա շատ նորմալ է: Պետք է հաշվի առնենք, որ ԱՄՆ-ն հզոր երկիր է, եւ այն, որ նա օգտագործեց այդ բառը, փոքր բան չէ: Այլ հարց է` մեզ համար նրա խոսքը բավարար է, թե` ոչ: Ամերիկան մնում է Ամերիկա, այն ամենահզոր ու ազդեցիկ երկիրն է: Այո, նրանք դեռ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սակայն, այնուամենայնիվ, նա կիրառել է մի տերմին, որին հաջորդում է ցեղասպանություն բառը: Ես չեմ կարծում, որ Օբամայի այդ քայլը մեր կողմից պետք է դիտվի բացասական:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

