ԹՈՂ ԼՐՋԱՆԱՆ, ՆՈՐ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆՔ
Արխիվ 12-16ԹՈՂ ԼՐՋԱՆԱՆ, ՆՈՐ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆՔ
Քաղաքական դաշտում վերջերս ձեւավորված իշխանական ուժերի ՙքառյակն՚ այսօր անցկացնելու է նիստ, որտեղ, ըստ նրանց մոտ կանգնածների շշուկների, ակնկալվում են ՙկտրուկ՚ քայլեր: Թե այդ քննարկումից ինչ ՙսուպերքաղաքական՚ իրավիճակ կծնվի, փորձեցինք պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ. ՙՉորս ոչ իշխանական ուժերի հետ կապված` կարող եմ ասել, որ ճիշտ կլինի իրենք առաջին հերթին հանդես գան որոշակի քայլերով եւ հայտարարություններվ, որից հետո մենք կփորձենք որեւէ բան ասել: Պետք է նշեմ, որ մենք բավական զբաղված ենք, հետեւաբար ժամանակ էլ չունենք այդ մասին խոսելու: Այս պահին իրենց գործողությունները չենք մեկնաբանի, թող ավելի լուրջ կերպով հավաքվեն, հենց այդ ժամանակ էլ կանդրադառնանք՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

