ՈՒԺՆ Է ՀԱՐԳԻ, ԼԱՎ ԻՄԱՑԵՔ, ԹՈՒՅԼ ԱԶԳԵՐԻՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՈՒԺՆ Է ՀԱՐԳԻ, ԼԱՎ ԻՄԱՑԵՔ,
ԹՈՒՅԼ ԱԶԳԵՐԻՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ

Ճանաչում, դատապարտում, հատուցում` ահա այն բանաձեւը, որ առավել հաճախ հնչում է Ցեղասպանությունից 99 տարի անց: Սակայն շատերը առանձնապես չեն խորանում այդ բանաձեւի բուն էության մեջ:
Ճանաչումն ու դատապարտումը կարծես թե ակնհայտ մի բան է` բարոյական պարտավորություն: Սակայն անհերքելի փաստի ճանաչումը հնարավոր դարձնելու համար պահանջվեց, որպեսզի անհաղորդ աշխարհի քթին զարնի վառոդի ու արյան հոտը` հենց ինքնագոհ, քաղաքակիրթ, կուշտուկուռ  մայրաքաղաքներում:
Անաչառ լինենք` ճանաչումն ու դատապարտումը ոչ ոքի բացարձակ հետաքրքիր չէր լինի, եթե չլիներ ծերունի Գուրգեն Յանիկյանի սխրանքը, եթե չստեղծվեր ԱՍԱԼԱ-ն ու չիրականացներ ռազմական գործողություններ, չպայթեցներ եւ չսպաներ թուրք դիվանագետներին` հենց բարվոք կյանքով ապրող մայրաքաղաքներում: Նոր միայն հնարավոր դարձավ ճանաչումն ու դատապարտումը տարբեր պետությունների ու  միջազգային կառույցների կողմից: Հաճախ` զուտ քաղաքական խաղ խաղալու, թուրքի հետ հարցեր լուծելու հասարակ նկատառումով: Մեր չոր օգուտը այդ գործընթացից` ցանկացած ճանաչող եւ դատապարտող թշնամանում է Թուրքիայի հետ, իսկ ինչքան ավելի շատերը թշնամանան մեր թշնամու հետ, այնքան` լավ: Նաեւ` այդ գործընթացի շնորհիվ ստեղծվում են փաստաթղթեր, որոնք ապագայում պետք կգան Հայ դատի ռեալ լուծման իրավական ձեւակերպումների համար:
Իսկ հիմա ամենակարեւորը` հատուցման բաղադրիչը: Շատերը դա հասկանում են զուտ նյութական տեսակետից: Անշուշտ, նյութականն էլ կա, օրինակ, հրեաները որպես Հոլոքոստի հատուցում ստացել եւ ստանում են հսկայական ֆինանսական փոխհատուցումներ: Բայց կա մի կարեւոր տարբերություն` հրեաները ցեղասպանվել են ոչ սեփական հայրենիքում:
Համ էլ հիշենք Վազգեն Սարգսյանի պարզ բանաձեւը. ՙՓողը թուղթ է, հողն է կարեւոր՚: Շատ հնարավոր է, որ թուրքը ուրախ լինի մեր պահանջատիրությունից ընդմիշտ ազատվել խոշոր ֆինանսական փոխհատուցումների միջոցով: Առկա ճնշումներն այսօր առայժմ բերել են նրան, որ Էրդողանը փորձում է պրծնել ոչինչ չասող էժանագին ՙցավակցությունով՚, որից ոմանք ընկել են հորթային հրճվանքի մեջ: Ճնշման ուժեղացումը, անշուշտ, ի զորու է նաեւ նյութական փոխհատուցման հասունացմանը հանգեցնել, անգամ եկեղեցական շինությունները` որպես սեփականություն, Էջմիածնին վերադարձնելու տեսքով: Սակայն դա չէ իրական եւ լիարժեք հատուցումը: Իրական հատուցման միակ լիարժեք տարբերակը` պատմական հայրենիքի ամբողջ տարածքի վերադարձն է...
Գրեթե 100 տարի առաջ Ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու ՙՆեմեսիս՚ գործողության նախաձեռնող մեծն Շահան Նաթալին ՙԹուրքերը եւ մենք՚ ֆունդամենտալ աշխատությունում ճշգրտորեն ձեւակերպեց հայ-թուրքական հարաբերությունների ճշմարիտ էությունը, որպես կենսաբանական թշնամիների հարաբերություններ, ուր թուրքի կյանքը պայմանավորված է հայի մահով: Դրանից դուրս ամեն ինչ սոսկ ինքնախաբեություն է: Եթե ոչ միտումնավոր դավաճանության, ապա հաստատ առնվազն անմեղսունակության դրսեւորում են բոլոր պնդումները, իբր թուրքը փոխվել է, 21-րդ դարի թուրքը այլեւս յաթաղանով թուրքը չէ եւ այլն: Դրա սնանկության ապացույցները ստացանք հենց վերջերս` Քեսաբում... Նաեւ բացարձակ անընդունելի են այն պնդումները, թե 100 տարի է անցել, ինչքան կարելի է վրեժի ցանկությամբ ապրել, ի վերջո հարեւանի հետ պետք է հարաբերություններ կառուցել... Ի հակակշիռ դրան, ներկայացնենք ընդամենը 2 դրվագ մեր իսկ պատմությունից: 705 թվականին արաբները` խաբեությամբ իրենց մոտ կանչելով հայ իշխաններին, նրանց փակեցին Խրամ գյուղի եկեղեցում եւ այրեցին: 500 տարի անց հայոց իշխանապետ Զաքարե Զաքարյանը գրավելով Արդաբիլ քաղաքը` առանց խաբեության արաբ իշխաններին հավաքեց եւ լցրեց մզկիթի մեջ: Վառելով իշխաններով լի մզկիթը` նա հայտարարեց, որ այսպես վարվում է ի պատասխան` 500 տարի առաջվա նրանց պապերի արարքի:
Եթե այսօր չգիտակցենք այն, ինչը իշխան Զաքարեի համար ակնհայտ ճշմարտություն էր, ուրեմն` մենք ոչ թե ազգ ենք, այլ դեգրադանտների հավաքածու: Վրեժը անժամանցելի պարտավորություն է, առավել եւս կենսաբանական թշնամու պարագայում: Յուրաքանչյուր հայ մանուկ ծնված օրվանից պետք է դաստիարակվի կենսաբանական թշնամուն ճանաչելու, սրբազան վրեժի եւ ատելության ոգով: Այնքան ժամանակ, մինչեւ մեր ուժը չհերիքի, որ լուծենք հարցը...
Աշխարհում միայն  ուժն է հարգի, այդպես եղել է միշտ, այդպես է հիմա ու այդպես է լինելու միշտ: Մնացյալը պատրանք է: Այսինքն` ուժեղ լինելու պարտավորություն ունենք մենք: Սակայն ուժեղ կարող ենք լինել միայն  մի դեպքում` եթե մեր պետությունը լինի գաղափարական: Միայն գաղափարական պետությունը կարող է դաստիարակել ուժեղ, խիզախ, ինքնազոհությանը եւ անհնարին խնդիրների լուծմանը պատրաստ սերունդներ: Անգաղափար, սպառողական հասարակությունը ի զորու չէ Հայ դատի խնդիր լուծել: Այդպիսի հասարակությունն է զանգվածաբար վերարտադրում նյութապաշտ ոչնչությունների, ում համար ՙերկիրը երկիր չի՚ եւ ձգտում են բնակվել ավելի բարձր սպառողական ստանդարտներ ապահովող երկրներում: Այդպիսի հասարակությունն է ծնում նրանց, ում համար Սեւանի հանգստավայրերի համեմատական թանկությունը բավարար պատճառ է, որպեսզի նախընտրեն վայելել հանգիստը Անթալիայում` սեփական նախնիների ոսկորները ծածկած լողափերում: Այդպիսի հասարակությունն է ծնում սեփական ճիվաղությունը չգիտակցող բազմահազար ճիվաղների` մանրավաճառը հայկական ապրանքը թուրքականի անվան տակ է վաճառում, քանի որ այդպես ավելի լավ է վաճառվում... Ու այդ շարքը կարելի է շարունակել անվերջ:
Այդպիսի հասարակությունը մերժելի է մեզ համար: Անընդունելի է այդպիսի հասարակություն ունենալը, քանզի ազգի փոխարեն այն կերտում է սպառողների նախիր: Ու եթե  պահանջվի պետական հարկադրանք` սպառողական հասարակությունից դեպի ազգային գաղափարական պետություն շրջադարձ կատարելու համար, ապա այդ հարկադրանքը պե°տք է կիրառվի: Անգամ եթե մեծամասնությունը լինի հարկադրանքի ենթակա:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում