Արմեն Աշոտյանը «Կուտակային կենսաթոշակների» եւ ՍԴ որոշման մասին
Արխիվ 12-16Արմեն Աշոտյանը «Կուտակային կենսաթոշակների» եւ ՍԴ որոշման մասին
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը բազում քննարկումների առարկա է դարձել: Վերոնշյալ օրենքի եւ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ Կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր նշեց, որ. «Նախորդ կառավարության միասնական դիրքորոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շուրջ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ, որը հայտարարվել է ապրիլի 3-ի ՀՀ կառավարության համապատասխան նիստում, Կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակով, որպես ի գիտություն, տեղեկացրել է ուսումնական հաստատություններին:
Նոր կառավարության դիրքորոշումը, տվյալ խնդրի առնչությամբ, նույնպես պատշաճ կերպով կտեղեկացվի նախարարության ենթակայության համապատասխան կառույցներին»:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

