«ԿԻԵՎՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ ՉԿԱ»
Արխիվ 12-16«ԿԻԵՎՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ ՉԿԱ»
iravunk.com-ի այն հարցին, թե ինչպես է արդեն նախկին ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը վերաբերվում Կիեւում տեղի ունեցող իրադարձություններին եւ առհասարակ Ուկրաինայի ներկայիս իշխանություններին պատասխանեց. «Շատ մտահոգիչ վիճակ է Կիեւում, իսկ իշխանություն որպես այդպիսին պարզապես չկա: Իշխանությունները որպես այդպիսիք կձեւավորվեն մայիսի վերջին, իսկ այդ երկիրը մասնատված է մի քանի մասի: Ես ցանկանում եմ, որպեսզի Կիեւում խաղաղություն լինի, այլ ոչ թե այն վիճակը, որ երկիրը քաղաքացիական պատերազմի վտանգի առաջ է»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

