ԳՅՈՒՄՐՈՒ ԴԵՊՈՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ
Արխիվ 12-16ԳՅՈՒՄՐՈՒ ԴԵՊՈՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ
Այսօր առավոտյան Գյումրու երկաթուղային կայարանի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները երկժամյա գործադուլ անցկացրեցին:Դեպոյի աշխատակիցների խոսքով՝ արդեն մի քանի ամիս է, ինչ իրենց աշխատավարձն առանց որեւէ պատճառաբանության նվազում է:
Իսկ, թե որքանով է արդարացի երկաթուղու աշխատակիցների գործադուլը, եւ ինչով է պայմանավորված աշխատավարձների նվազում, փորձեցինք պարզել ինչով «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դավթյանից, ով հետեւյալ կերպ պարզաբանումը տվեց. «Իրականում ինչ-որ չափով նվազել է ոչ թե նրանց աշխատավարձը, այլ՝ տրվող պարգեւավճարները: Աշխատավարձերի նվազման մասին խոսք չկա, դա հաստատ»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

