«ՔԱՌՅԱԿԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼ ԵՆՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ, ՀԻՄԱ ԷԼ ԿԱՇԽԱՏԵՆՔ»
Արխիվ 12-16«ՔԱՌՅԱԿԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼ ԵՆՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ, ՀԻՄԱ ԷԼ ԿԱՇԽԱՏԵՆՔ»
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այսօր, ԱԺ-ի ոչ իշխանական 4 ուժերի հետ քննարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը: Այս մասին Աբրահամյանը լրագրողներին հայտնել է «քառյակի» հանդիպումից անմիջապես հետո:
«Ես իմացա հանդիպման մասին եւ որոշեցի միանալ իմ գործընկերներին: մենք նրանց հետ միասին աշխատել ենք խորհրդարանում, հիմա էլ կաշխատենք»,-ասել է վարչապետը:
Այսօր օրինագիծը կշարունակեն քննարկել կառավարությունում: «Երբ մենք կառավարություն ձեւավորենք, ես անպայման կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,-խոստացել է նորանշանակ վարչապետը:
Նշենք, որ կառավարությունում կուտակային կենսաթոշակային վճարների պարտադիր բաղադրիչը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ օրինագիծ է մշակվում: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի վերջնական տարբերակը, որը բխում է ՍԴ ապրիլի 2-ի որոշումից, պատրաստ կլինի մինչեւ սեպտեմբերի վերջ:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

