«ԱՅՈ, ՄԵՆՔ ԸՆԿԵՐՆԵՐ ԷԻՆՔ, ԲԱՅՑ ԲԱԺԱՆՎԵՑԻՆՔ»
Արխիվ 12-16«ԱՅՈ, ՄԵՆՔ ԸՆԿԵՐՆԵՐ ԷԻՆՔ, ԲԱՅՑ ԲԱԺԱՆՎԵՑԻՆՔ»
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, ԱԱԽՔ արդեն նակին ղեկավար Արթուր Բաղդասարյանը հատկանշական ձեւով մի քանի անգամ շեշտեց, որ նա եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընկերներ են, բայց կյանքում պատահում է այնպես, որ ընկերները ընտրում են տարբեր ճանապարհներ ու բաժանվում են. «Մենք նորմալ ընկերական եւ աշխատանքային հարաբերություններ ունենք: Սակայն մեր ճանապարհները բաժանվել են: Իհարկե, ես քննադատելու եմ նրա այն բոլոր քայլերը, որոնք կհամարեմ սխալ, սակայն միաժամանակ պատրաստ ենք աջակցել իշխող կուսակցությանը: Սակայն նախագահի հրաժարական պահանջելն անբարոյական կլինի իմ կողմից, մենք համատեղ ուղի ենք անցել»: Իսկ նեղացած է Ա. Բաղդասարյանը իր ընկերոջից, որպես ընկեր, այլ ոչ որպես քաղաքական գործընկերներ հարցին պարոն Բաղդասարյանը այդպես էլ հստակ պատասխան չտվեց:
Հարց հնչեց առ այն, թե ինչպես է ՕԵԿ նախագահը գնահատում նախկին վարչապետի աշխատանքը, որին ի պատասխան նշվեց.
«Ինչ վերաբերում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությանը գնահատականներ տալուն, ապա ՕԵԿ-ը եղել է այդ կառավարության մեջ, բայց ինքը գտնում է, որ այդ կառավարության հրաժարականը հիմնավորված էր եւ նույնիսկ՝ ուշացած:
Դուք հիշում եք ՀՀ Նախագահի հայտարարությունը 7 տոկոսանոց տնտեսական աճի մասին, մինչդեռ այն կազմեց ընդամենը 3,5 տոկոս եթե չեմ սխալվում, ես ինքս ավելի նախաձեռնողական քաղաքականության կողմնակից եմ»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

