«ԱՐՄՄՈՆՈ» ՓԱՌԱՏՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՍՏԵՂԾԵԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

Մ. Մխիթարյան. «ԱՐՄՄՈՆՈ» ՓԱՌԱՏՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՍՏԵՂԾԵԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

 

Այսօր մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնը, ինչի առթիվ հրավիրված ասուլիսին մասնակցում էին փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը եւ Մեծ Բրիտանիայից ժամանած դերասան Փեթար Միլուշեւսկին: Խոսելով արդեն մեծ ճանաչում ունեցող փառատոնի մասին` ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշեց. «Հերթական 12-րդ փառատոնը, որն այսօր կմեկնարկի, խոսուն վկայություն է, որ նախորդ բոլոր տարիներին այն մեր թե՛ մշակութային կյանքում, թե՛ մասնավորապես թատերական կյանքում կայացած ու ճանաչում ձեռք բերած փառատոններից է: Այն մեզ հնարավորություն է ընձեռում արդեն այլ ոճերի մեջ, այլ ձեւաչափի մեջ թատերական մոնո ժանր տեսնելու, նաեւ համեմատելու ներկայացումների թատերական արտահայտչամիջոցները, նոր ձեւերի այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում արդի աշխարհում, թատերական դաշտում»: Այս տարի «Արմմոնոյում» ընդգրկված ներկայացումների եւ ընդհանուր փառատոնային ծրագրի մասին փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ մանրամասնեց. «Հինգ օրվա ընթացքում կդիտենք 17 ներկայացում, որոնցից 6-ը կլինեն արտասահմանյան ներկայացումներ` Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Ռուսաստանից  հրավիրված դերասանների մասնակցությամբ:  Մենք անցած տարվանից սկսել ենք  նաեւ «Արմմոնո-Դեբյուտ» ծրագիրը, որի ընթացքում կլինի երեք ներկայացում` իրենց առաջին քայլերն անող դերասանների մասնակցությամբ: Ուզում եմ նշել, որ մեր հայտնի դերասանները, ինչպիսիք են ՀՀ. վաստ. արտիստ Ռոբերտ Հակոբյանը, Զարուհի Խաչատրյանը, Արա Գեւորգյանը, Յուրի Իգիթխանյանը, Վարազդատ Փանոյանը, Մարի Գրիգորյանը, նույնպես հանդես կգան շատ հետաքրքիր մոնոներկայացումներով , որոնք իմ կարծիքով դուք կհավանեք»: «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնը կհարստանա եւս մի նոր ծրագրով, ինչի վերաբերյալ բանախոսը ընդգծեց. «Արմմոնո-Տրիումֆ» ծրագրում տեղ կգտնեն այն ներկայացումները, որոնք բեմադրվել են անցյալ տարի եւ ունեցել են հաջողություն թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Այսօր «Տրիումֆի»  շրջանակում կկայանա ՀՀ. վաստ. արտիստուհի Նարինե Գրիգորյանի մոնոներկայացումը: Նարինեն Երեւանում անցած տարի խաղաց այդ ներկայացումը եւ ափսոս, որ այն խաղացվեց ընդամենը մեկ անգամ: Փառատոնն աշխատում է Հայաստանի համար, իհարկե, շատ գովելի եւ հաճելի է, երբ հրավիրվում են ներկայացումներ ուրիշ երկրներից, բայց մեր փառատոնի հիմնական նպատակն է ստեղծել ներկայացումներ Հայաստանի եւ մեր հայ դերասանների համար, աջակցել իրենց, որպեսզի հաջողվեն նաեւ այդ ժանրում: «Արմմոնո-Տրիումֆ» ծրագրում ընդգրկված երկրորդ ներկայացումը ՀՀ վաստ. արտիստ Մուրադ Ջանիբեկյանի ներկայացումն է, որը նույնպես ստեղծվեց անցած տարի եւ մեծ հաջողություններ ունեցավ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս»:

Չմոռանանք նշել, որ փառատոնն իրենց մասնակացությամբ պատվել են, ինչպես Մ. Մխիթարյանն է նշում, VIP հյուրերը` մոնոներկայացումների միջազգային փառատոների հանրահայտ տնօրեններ` Յոլանտա Սուտովիչը /Գերմանիա/, Մարիա Տանանան /Լիտվա, Մարիա Յուրևան /Սանկտ Պետերբուրգ/, Ռախել Տարանատսը /Իսրայել/, հանրահայտ բեմադրիչ Սաուլիս Վառնասը/ Լիտվա/, Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Յարոսլավ Անդրոնովը: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասընթացներ Երեւանի Կինոյի եւ Թատրոնի ինստիտուտի ուսանողների համար: Իսկ «Արմմոնոյի» անակնկալներն այսքանով չեն սահմանափակվում, ինչի վերաբերյալ փառատոնի տնօրենը ակնարկեց. «Մենք կունենանք հունիս ամսին «Արմմոնո» մարզային փառատոնը, իսկ թե որտեղ է լինելու, ես դեռ չեմ ասի: Առայժմ թող մնա գաղտնիք»:

Ի դեպ, փառատոնը կբացի Մեծ Բրիտանիայից ժամանած հանրահայտ դերասան Փեթար Միլուշեւսկին՝ «Beautifull» («Գեղեցիկը») մոնոներկայացմամբ: Երիտասարդ դերասանը թեպետ ասուլիսի ժամանակ դժգոհեց երկարատեւ ճամփորդությունից դեպի Երեւան, բայց, այնուամենայնիվ, տպավորված էր երեւանյան եղանակից եւ փառատոնի կազմակերպիչների հյուրընկալությունից:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում