Ի՞ՆՉՆ Է 79-ԱՄՅԱ ԿՆՈՋ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Արխիվ 12-16Ի՞ՆՉՆ Է 79-ԱՄՅԱ ԿՆՈՋ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Օրերս հերթական ինքնապանության դեպքն է գրանցվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Այս մասին հայտնում է "Իրավունքի" Հրազդան քաղաքի թղթակիցը: Մեր թղթակցի խոսքով.
- Ինքասպանություն է գործել Հրազդանի Երկաթուղային կայարան թաղամասի 79-ամյա տատիկը: Վերջինս կյանքին վերջ է տվել շենքի հարեւանությամբ գտնվող ավտոնակում կախվելու միջոցով, նրան կախված վիճակում հայտնաբերել է հարսը: Մինչ այս պահը հարազատները բոլորը ցնցված են, չեն հաականում, թե ինչը կարող էր տիկին Ռիմային հասցնել ինքնասպանության: Նա խնդիներ պետք է, որ չունենար, ինքն էլ խելացի, հավասարակշռված բարի կին էր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

