«ԹՈՓ ՄՈԴԵԼ ԷՋՄԻԱԾԻՆ 2014» ԴԱՐՁԱՎ ՄԱՐԻԱՄ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Արխիվ 12-16«ԹՈՓ ՄՈԴԵԼ ԷՋՄԻԱԾԻՆ 2014» ԴԱՐՁԱՎ ՄԱՐԻԱՄ ՊՈՂՈՍՅԱՆԸ
«Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշնը 2008 թվականից առ այսօր լայնամասշտաբ գործունեություն է ծավալում ՀՀ բոլոր մարզերում, քաղաքներում և մայրաքաղաքում: Անցկացնում է մոդելյաին մրցույթներ, որին մասնակցում են 3-23 տարեկան տղաներ և աղջիկներ: Կազմակերպության աշխատակիցների նպատակը՝ երիտասարդ սերնդի ինքնագնահատականի, վստահության և ճաշակի բարձրացումն է: Նախագծի մասնակիցները անցնում են 3 ամսյա նախապատրաստական դասընթացներ, որի ընթացքում սովորում են գեղեցիկ քայլվածք, ճիշտ կեցվածք, բեմում ազատ զգալու, տեսախցիկների և ֆոտոխցիկների հետ ճիշտ աշխատելու արվեստ:
Վեջերս երեւանյան ժամանցի կենտրոններից մեկում անցկացվեց «Թոփ մոդել Էջմիածին 2014»
մրցույթը: Ներկա էին ներկայացուցիչներ Էջմիածնի քաղաքապետարանից, իսկ ժյուրիի կազմը
համալրում էին մշակույթի բնագավառի հայտնի գործիչներ` ԳԱԱԱ ռեկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սեդրակյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյանը, կինոռեժիսոր Արսեն Առաքելյանը, ՌայՍթայլ դպրոց-ստուդիայի հիմնադիր տնօրեն Ռաիսա Մելքոնյանը և Թաթթի-Թեդի մանկական գեղեցկության սրահի հիմնադիր տնօրեն Սոնա Հայրապետյան:
«Թոփ մոդել Էջմիածին 2014» մրցույթում, կրտսեր տարիքային խմբում աղջիկներից գլխավոր մրցանակի արժանացավ ՄԱՐԻՆԵ ՍՈՒՊԻԿՅԱՆԸ, տղաներից՝ ՍԵՐՅՈԺԱ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ` Միջին տարիքային խմբում` ՄԱՐԻԱՄ ԲԵՅԲՈՒԹՅԱՆԸ և ԴԱՎԻԹ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ: Ավագ տարիքային խմբում`«Թոփ մոդել Էջմիածին 2014» գլխավոր մրցանակին և թագին արժանացավ ՄԱՐԻԱՄ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Մնացած բոլոր մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր և տարբեր անվանակարգերում հաղթողի հավաստագրեր:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

