ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՑԱՎՈՎ Է ԽՈՍՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՑԱՎՈՎ Է ԽՈՍՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ  հայությունը մեկ մարդու պես հարգանքի տուրք մատուցեց 1915 թվականին թուրքերի դաժան եւ անասնական գործողությունների զոհ դարձած հայերի հիշատակին: Այսօրվա դրությամբ ոչ քիչ թվով պետություններ Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելով` ճանաչել են այն: Հարկ ենք գտնում նկատել սակայն, որ ԱՄՆ-ն այս անգամ եւս շրջանցեց իրողությունը, եւս մեկ անգամ ապացուցեց թուրքերի հետ ունեցած լավ գործընկերության փաստը: Նման խուսափողական գործելաոճով է առաջնորդվում նաեւ Իսրայելը, սակայն ի հեճուկս այս ամենի` ԱՄՆ-ի Հրեական կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ ընդունել այն: Ստեղծված քաղաքական պարադոքսի մասին "Իրավունքը" զրուցեց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԻ հետ. "Ես հիմա որեւէ նոր բան չեմ ասի` նշելով, որ  նման քայլի պատճառն այն է, որ Թուրքիան Մերձավոր Արեւելքի միակ մուսուլմանական պետությունն է, որն էլ իր հերթին Իսրայելի համար հանդիսանում է տնտեսական առումով գործընկեր: Դա առաջին պատճառն է, որի հետ կապված` Իսրայելը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, եւ երկրորդ` կապված է նաեւ երկրի  անվտանգության հետ: Այս երկու հանգամանքների հետ կապված` Իսրայելը մի փոքր զգուշությամբ  է մոտենում այդ հարցին: Սակայն թե՛ մարդիկ եւ թե՛ պետությունները ունեն բարոյականություն եւ արժանապատվություն: Հարկ եմ գտնում նշել, որ հրեաների այն մեծամասնությունը, ովքեր տեղյակ են տեղի ունեցածից, մեծ ցավով են խոսում ցեղասպանվածների մասին: Ներկայումս մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հայերի ցեղասպանությունը ճանաչվի":

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում