ՕԲԱՄԱՆ ՀԱՅԵՐԻՆ ՈՒՂՎԱԾ ՈՒՂԵՐՁՈՒՄ ՉԱՐՏԱՍԱՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԸ

Արխիվ 12-16

ՕԲԱՄԱՆ ՀԱՅԵՐԻՆ ՈՒՂՎԱԾ ՈՒՂԵՐՁՈՒՄ ՉԱՐՏԱՍԱՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԸ

«Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնը (Meds Yeghern) եւ հարգում նրանց հիշտակը, ովքեր զոհվեցին 20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի ժամանակ: Մենք հիշում ենք սարսափը, թե ինչ տեղի ունեցավ 99 տարի առաջ, երբ մեկուկես միլիոն հայեր սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին Օսմանյան կայսրության վերջին օրերին, եւ մենք սգում ենք այդ տղամարդկանց, կանանց ու երեխաների կորսված կյանքերի ու հոգեկան տառապանքների համար»- ասվում է Օբամայի հայերին ուղղված ուղերձում: Սակայան ԱՄՆ նախագահը ոչ մի դրվագում չի արտասանել ցեղասպանություն բառը:

Ուղերձում նաեւ ասվում է.

«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը եւ հարգանքի տուրք մատուցում նրանց, ովքեր զոհ գնացին 20-րդ դարի սարսափելի վայրագություններից մեկին: Մենք սոսկումով ենք հիշում 95 տարի առաջ տեղի ունեցածը, երբ 1,5 միլիոն հայեր կոտորվեցին եւ մահվան երթի դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին օրերին: Մենք սգում ենք կորուսյալ կյանքերի եւ այդ տառապանքները կրած տղամարդկան, կանանց եւ երեխաների համար: Մենք միանում ենք Միացյալ Նահանգներում եւ ողջ աշխարհում այն միլիոնավորներին, ովքեր ոգեկոչում են հիշատակը: Մենք հիշում ենք միացյալ հանձնառությունը' ապահովելու, որ նման մութ էջեր մարդկության պատմության մեջ երբեք չկրկնվեն:

Ես հետեւողականորեն հայտարարել եմ իմ տեսակետը 1915թ. դեպքերի կապակցությամբ, եւ իմ տեսակետը չի փոխվել: Այս փաստերի ամբողջական, անկեղծ եւ արդար ճանաչումը բոլորիս շահերից է բխում: Ժողովուրդներն ու ազգերը ավելի են ուժեղանում եւ ավելի արդար ու համերաշխ ապագայի հիմք են ստեղծում' ճանաչելով ու հաշվի նստելով անցյալի ցավալի դեպքերի հետ: Մենք շարունակում ենք սերտել այս դասը Միացյալ Նահանգներում, քանզի մենք ձգտում ենք հաշտեցում գտնել մեր պատմության որոշ մութ էջերի համար: Մենք խրախուսում ենք այն հայերին եւ թուրքերին, ովքեր անցել են այս ճանապարհո վ եւ կոչ ենք անում շարունակել այդպես' վայելելով իրենց կառավարությունների եւ իմ աջակցությունը:

Մենք հպարտությամբ ենք փաստում ամերիկացիների նվիրատվությամբ ստեղծված Սիրիական եւ հայ օգնության ամերիկյան հիմնադրամի մարդասիրական ջանքերը, որը փրկել է անթիվ հայերին եւ այլ խոցելի համայնքներին, որոնք տեղահանվել են 1915-ին:

1915թ. հայերի կորսված կյանքերի համար հիշատակության հետ մեկտեղ մենք ոգեշնչված ենք հայ ժողովրդի արտակարգ քաջությամբ եւ մեծ ճկունությամբ, որով նրանք դիմակայել են նման հսկայական մարտահրավերներին ու տառապանքին: Ես հիացած եմ ամերիկահայերի անհամար ներդրումների համար, որ նրանք կատարել են ամերիկյան սոցիալական, մշակութային, համայնքային կյանքում: Մենք ընդհանուր հանձնառություն ունենք' ապահովելու հայ ժողովրդի' ժողովրդավար, խաղաղ ու ծաղկուն ապագայի կերտումը:

Այսօր մեր մտքերն ու աղոթքները հայերի հետ են ամենուր, քանի որ մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը, հարգում զոհերի հիշատակը, վերահաստատում մեր տեւական հանձնառությունը Հայաստանի ժողովրդի եւ նման վայրագությունների կրկնությունը բացառելու համար դրանք դատապարտելու սկզբունքի հանդեպ»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում