Հայաստանյան հոգեվոր եւ աշխարհիկ իշխանավորների կողոքին այսօր չկար նախկին վարչապետը
Արխիվ 12-16Հայաստանյան հոգեվոր եւ աշխարհիկ իշխանավորների կողոքին այսօր չկար նախկին վարչապետը
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ բարձրաստիճան ղեկավարության ու հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հատկանշական է, որ այս շրջանակում չկա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իսկ թե ինչ է սա նշանակում կարելի է միայն եզրակացություններ անել, չնայած, որ ասում են նեղացվածությունը քաղաքական կատեգորիա չէ:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

