Էրդողանը քաղաքական նպատակներից ելնելով՝ չարաշահել է պատմություն
Արխիվ 12-16Էրդողանը քաղաքական նպատակներից ելնելով՝ չարաշահել է պատմություն
Թուրքական քաղաքական ուժերը սկսել են մեկնաբանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` երեկ արված հայտարարությունը` կապված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության վերաբերյալ:
Ազգային շարժում կուսակցության առաջնորդ ԴևլեթԲախչռլին քննադատության է ենթարկել Էրդողանի այդ քայլը. «Իմաստ չկա գնահատելու այդ հայտարարությունը: Սա ավելորդ կտտանք է ազգի համար»,-նրա խոսքերն է մեջբերում Hürriyet Daily News-ը:
Իսկ ահա հիմնական ընդդիմադիր ուժը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ողջունել է Էրդողանի այս քայլը, սակայն միաժամանակ հարց է առաջ քաշել, թե ինչու է նա այս մասին խոսում միայն այժմ` 2014 թվականին, այսքան տարիներ իշխանության մեջ լինելուց հետո:
«Էրդողանը քաղաքական նպատակներից ելնելով՝ չարաշահել է պատմությունը»,-հայտարարել է կուսակցության փոխնախագահ Ֆարուկ Լողօղլուն` հավելելով, որ իրենք ևս կիսում են 1915 թվականին զոհվածների սերունդների ցավը:

