ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ
iravunk.com-ի տեղեկություններով, նոր կառավարության ձեւավորման մեջ
կշարունակվեն փոփոխությունները: Ինչպես արդեն նախապես հայտարարել էր ՕԵԿ-ը, ապրիլի 25-ին կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, տեղի ունենալիք ասուլիսին կհայտնի իրենց քաղաքական գծի վերջնական ուղղության մասին, որից հետո ամենայն հավանականությամբ կլքի ԱԱԽՔ պաշտոնը: Կրկին մեր աղբյուրի տեղեկացմամբ, այդ պաշտոնին կնշանակվի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ամենայն հավանականությամբ իր պաշտոնը կլքի նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ թե ով կնշանակվի դեռ պարզ չէ:
Արդեն հայտնի է, որ ՀՀ նախագահը, երեկ հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին, ըստ որի սփյուռքի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Հրանուշ Հակոբյանը: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար է նշանակվել Արմեն Մուրադյանը, այդ պաշտոնում փոխարինելով նախկին նախարար Դերենիկ Դումանյանին:
Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար է նշանակվել Նարեկ Սարգսյանը, ով փոխարինել է Օրինաց Երկիր կուսակցությունից դուրս եկած նախկին նախարար Սամվել Թադևոսյանին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

