ԱԿՑԻԱ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ
Արխիվ 12-16ԱԿՑԻԱ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ակցիա անցկացվել նվիրված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հայտնում է «Русская служба новостей» ռադիոընկերությունը, ակցիայի ընթացքում մասնակիցները պահանջել են, որպեսզի Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես ճանաչեն Հայոց Ցեղասպանության փաստը, ինչպես նաև միջազգայնորեն դատապարտել այդ ոճրագործությունը:
Ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Ռուսաստանի դրոշները: Բացի դրանցի նրանց ձեռքերում եղել են նաև պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Չզղջացող հանցագործը վտանգավոր է»: Ակցիան ավարտվել է Հայաստանի հիմնի կատարմամբ և Թուրքիայի դեսպանատանն ուղղված «Ամոթ» վանկարկումներով:
Հավելենք, որ Թուրքիայի կողմից մինչև այժմ ժխտվող Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան, Ուրուգվայը, Արգենտինան, Նիդերլանդները, Շվեդիան, Շվեյցարիան, Լեհաստանը, ինչպես նաև ԱՄՆ-ի 43 նահանգները:

