ԱՄՆ-Ի ՀՐԵԱՆԵՐԻ ԿՈՆԳՐԵՍԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԱՄՆ-Ի ՀՐԵԱՆԵՐԻ ԿՈՆԳՐԵՍԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկայի հրեաների կոնգրեսը (American Jewish Congress - AJC) հանդես է եկել հայտարարությամբ, որով ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության փաստը:
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության վերջին տարիներին Հայոց Ցեղասպանության, Մեծ Եղեռնի 1,5 մլն զոհերի հիշատակին»,-ասված է կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
AJC-ն կոչ է անում թուրքական իշխանություններին «ինչպես խոստացվել էր կառավարության կողմից, ոչ միայն ամբողջական հասանելիություն ապահովել պատմության այս մութ ժամանակահատվածի, մասսայական սպանությունների, բռնի տեղահանումների, մահվան մարշի, ընտանիքների վերացման և այլ խախտումների վերաբերյալ փաստաթղթերի վերաբերյալ, այլ նաև լուծել այն հարցը, որը վկայում են այս փաստերը: Այս գրեթե 1 դարյա վերքի բուժման գործընթացը կարող է սկսել միայն այն դեպքում դեմ առ դեմ կանգնենք այս ողբերգական դեպքերին»:
Ինչպես հայտարարել է AJC-ի գործադիր տնօրեն Դևիդ Հարրիսը, Օսմանյան կայսրությունում էթնիկ հայերի նկատմամբ կատարված գազանությունը հանցագործություն է մարդկության դեմ: Նա կոչ է արել ճանաչել այդ ժամանակահատվածի բոլոր մանրամասները:
«Մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին, սակայն ոչ վերջին էթնիկական կոտորածն էր և ցեղասպանությունը»,-ասել է Հարրիսը:

