ԼՈՒՌ ԱԿՑԻԱ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Արխիվ 12-16ԼՈՒՌ ԱԿՑԻԱ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Երեկ` ապրիլի 23-ին, երեկոյան Ստամբուլի Շիշլի թաղամասում լուռ ակցիա է կազմակերպվել` նվիրված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության զոհերի հշատակին: Ակցիայի կազմակերպիչը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության տարածաշրջանային կազմակերպությունն էր:
Ակցիայի մասնակիցները Ցեղասպանության զոհերի լուսանկարներով և կարմիր մեխակներով շրջան են կազմել Ստամբուլի կենտրոնական հրապարակի մոտ գտնվող մետրոյի «Օսմանբեյ» կայարանի մոտ:
Դրանից հետո, ակցիայի մասնակիցները քայլել են փողոցներով, որի ընթացքում նոր ցուցանակներ են փակցրել փողոցների անվանումներին, որպեսզի ընդգծեն այն փաստը, որ այդ շրջանները նախկինում բնակեցված են եղել հայերով, հրեաներով և հույներով: Նրանք ցուցանակներ են փակցրել Գրիգոր Զոհրապի, Զապել Եսայանի, Հրանտ Դինքի և այլոց անուններով:

