ԱՅՍՕՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է ՍԻՐԻԱ
Արխիվ 12-16ԱՅՍՕՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է ՍԻՐԻԱ
Այսօր` ապրիլի 24-ին, թուրքական բանակը մտել է սիրիական տարածք, որպեսզի պաշտպանի շահ Սուլեյմանի գերեզմանը: Այս մասին գրում է թուրքկաան Milliyet թերթը: Սիրիա մտած թուրք զինվորականների թվի մասին ոչինչ չի ասվում:
Խոսքը վերաբերում է թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա գտնվող ոչ մեծ տարածքին: Այդ տարածքը գտնվում է Եփրատ գետի ափին և զբաղեցնում է մոտ 1 հա տարածք:
Այս պահին գյուղը, որտեղ տեղակայված է շահ Սուլեյմանի գերեղմանը, գտնվում է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական հանրապետություն» խմբավորման գրոհայիններ վերահսկողության ներքո:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է պաշտպանել Սիրիայում իր տարածքները:

