ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ՄԻԱԿ ՀՈՒՅՍԸ ՍԵՎ PR-Ն Է
Արխիվ 12-16ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ՄԻԱԿ ՀՈՒՅՍԸ ՍԵՎ PR-Ն Է
Այն որ հայկական շոու-բիզնեսում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, օրօրի ակնհայտ է դառնում: Կինոարվեստում, թատերարվեստում, հատկապես երգարվեստում այնքան պարապուրդի են մատնված, որ կարծես օրը մեկն արթնանում է քնից ու որոշում իր գործընկերներից մեկին վիրավորել ու նվաստացնել: Է, ի±նչ վատ բան կա դրանում, հա°մ ձեռքի հետ կբարձրանա իր վարկանիշը, հա°մ միաժամանակ այդ գործընկերոջ, եթե իհարկե նախօրոք պայմանավորվածություն ունեն, հա°մ էլ` հանրությունը չի դադարի խոսել իր մասին, այս դեպքում կապ չունի` լավ, թե վատ:Բազմիցս ենք ականատես եղել ու անդրադարձել նման օրինակների, որոնք որպես կանոն ուրախ վերջաբան են ունենում: Օրերս կրկին նման իրավիճակների պակաս չզգացվեց: Նախ, սերիալներից հայտնի դերասանուհիներ Ժաննա Բութուլյանն ու Մերի Մակարյանը ընդհարում ունեցան` ինչը դեռ պարզ չէ` մտածված էժանագին PR-ի տարբերակ է, թե իրականությանը մոտ, որ երբեմնի մտերիմ ընկերուհիները փորձեցին իրար սեւացնել:
Չգիտես ինչու` շոուբիզնեսյան սեւ PR-ային իրավիճակի մեջ մտավ նաեւ երգչուհի Իվետա Մուկուչյանի մայրիկը, ով համացանցում վիրավորել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին` ՙՇատ գեղեցիկ, բայց ասելիք չունեցող երգչուհի՚ գրառմամբ: Ինչը համացանցում մեծ արձագանքի է արժանացել Լիլիթի երկրպագուների կողմից, որոնք Իվետայի մայրիկին հիշեցրել են, որ ինքն էլ երգչուհու մայր է եւ տհաճ է, որ նման արտահայտությունն է թույլ տալիս իրեն:
Շոուբիզնեսյան հայտնի ՙաստղիկներ՚, բավ է էժանագին PR-ի հետեւից ընկնեք, որքան ուզում եք` սեւ կամ սպիտակ PR-ով հանրությանը հիշեցրեք ձեր մասին, միեւնույն է, թիթեռնիկին որքան էլ սիրեն ու փայփայեն, նրան ի վերուստ մեկ օրվա կյանք է պարգեւած:
Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

